ARMSME

«Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» խորագրով հանդիպում

BSC-ն ընձեռնում է հրաշալի հնարավորություն ՓՄՁ-ներով և թվայնացմամբ հետաքրքրված անհատներին․ «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» խորագրով պետական և մասնավոր հատվածների հանդիպում։

Հանդիպման ընթացքում մասնակիցները կմասնակցեն պետական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկմանը, կտեղեկանան թվայնացման ոլորտի վերջին նորություններին, ձեռք կբերեն նոր գործընկերներ, ինչպես նաև համագործակցության եզրեր կգտնեն միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող և սպասվող ծրագրերի շրջանակում։

Հանդիպմանը հրավիրված խոսնակներն են թվայնացման գործընթացներում ներգրավված պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներ, միջազգային և տեղական կառույցներ։

Հանդիպման խորագիր․ «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» պանելային քննարկում

Օր․ Դեկտեմբերի 22, 10։00-12։00

Վայր․ Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, 2-րդ հարկ (ք․Երևան, Մ․ Խորենացի 15)

Հանդիպման մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է, հանդիպման լեզուն հայերենն է։

Ձեր տեղն ամրագրելու համար շտապեք գրանցվել հետևյալ հղումով։

Հարցերի և լրացուցիչ մանրամասների համար զանգահարել +37495574778 հեռախոսահամարով կամ կապվել lilit@bsc.am էլ․ հասցեով։

Կիսվել նյութով