ARMSME

Հայտնի են հուլիս ամսվա զբոսաշրջային այցելությունների վիճակագրական տվյալները

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԷՆ տելեգրամյան ալիքը, ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հուլիս ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Ընթացիկ տարվա հուլիս ամսին Հայաստան այցելել է 237 հազար 603 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 255 հազար 706-ի համեմատ։

Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 42%), Վրաստանին (13%) և Իրանին (8%):

Կիսվել նյութով