Հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն. Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցության ուղղությունները և վստահություն հայտնել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն: Դեսպան Իմանբաևն իր հերթին ընդգծել է հայ-ղազախական […]
Էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու հայ-իրանական գործարար համաժողովին

Հայաստանի Հանրապետություն Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակներում՝ 2022 թ․ մայիսի 12-ին, ժ․ 10։00-ին՝ Երևանում, Best Western Plus Congress Hotel Yerevan հյուրանոցում (հացսե՝ Իտալիայի փողոց 1) կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով, որին իրանական կողմից կմասնակցեն պոլիմերային և պլաստիկ նյութերի, շինանյութերի (քար, գիպս, […]
Տարեսկզբից մինչև ապրիլի 20-ը ունեցել ենք 1 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ տարեսկզբից մինչև ապրիլի 20-ը Հայաստանը 1 միլիարդ դոլարից ավելի առևտրաշրջանառություն է ունեցել։ «Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի գնաճը, բայց մեր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ գնաճի դերը այդ ամբողջի մեջ կարող է լինել 15-20 տոկոս, և ոչ ավելին։ Այսինքն, մեկ միլիարդ դոլարից ավելի առևտրաշրջնառություն ենք […]
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության համատեղ հայտարարություն 2022թ.

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը՝ Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ մեկնարկելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։ Երկխոսության ընթացքում Հայաստանը և ԱՄՆ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում քննարկումների այս փուլը համընկել է Հայաստանի և ԱՄՆ միջև դիվանագիտական […]
Դասընթաց` ՀԿ-ների և հիմնադրամների գործունեության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի մայիսի 12-ից 13-ը կազմակերպում է «ՀԿ-ների և հիմնադրամների գործունեության, հարկային օրենսդրության առանձնահատկությունները» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով: