ARMSME

Հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն. Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցության ուղղությունները և վստահություն հայտնել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն:

Դեսպան Իմանբաևն իր հերթին ընդգծել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունն ու անդրադարձել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը եւ ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ դրանց իրականացման վերաբերյալ:

Կիսվել նյութով

Տեքստ