ARMSME

Տարեսկզբից մինչև ապրիլի 20-ը ունեցել ենք 1 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ տարեսկզբից մինչև ապրիլի 20-ը Հայաստանը 1 միլիարդ դոլարից ավելի առևտրաշրջանառություն է ունեցել։

«Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի գնաճը, բայց մեր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ գնաճի դերը այդ ամբողջի մեջ կարող է լինել 15-20 տոկոս, և ոչ ավելին։ Այսինքն, մեկ միլիարդ դոլարից ավելի առևտրաշրջնառություն ենք ունեցել այս տարվա 3 ամսում, գումարած ապրիլի 20 օրը։ Սա շատ կարևոր է և որոշակի լավատեսություն է հաղորդում», — հավելեց Փաշինյանը։

Կիսվել նյութով

Տեքստ