ARMSME

Էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու հայ-իրանական գործարար համաժողովին

Հայաստանի Հանրապետություն Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է՝

«Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակներում՝ 2022 թ․ մայիսի 12-ին, ժ․ 10։00-ին՝ Երևանում, Best Western Plus Congress Hotel Yerevan հյուրանոցում (հացսե՝ Իտալիայի փողոց 1) կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով, որին իրանական կողմից կմասնակցեն պոլիմերային և պլաստիկ նյութերի, շինանյութերի (քար, գիպս, սալիկ, կերամիկա), քիմիական պարարտանյութերի, կենցաղային տեխնիկայի, քիմիական և մաքրման նյութերի, հանքային վառելանյութերի, երկաթի, պողպատի, թուջի, չոր և թարմ մրգերի, հացի, հողագործական և փաթեթավորման ոլորտի սարքավորումների արտադրությամբ զբաղվող ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները։

Միջոցառման շրջանակում նախատեսվում են G2B և B2B ձևաչափով հանդիպումներ։ Մասնակիցների գրանցումը նախատեսված է ժ․9։30-ից 10։00։

Միջոցառմանը մասնակցել ցանկացողներին խնդրում ենք իրենց տվյալներն (անուն, ազգանուն, կազմակերպություն, հետաքրքրության ոլորտ) մինչև մայիսի 11-ն ուղարկել sparanyan@mineconomy.am էլեկտրոնային հասցեին։

Ձեր մասնակցությունը ցանկալի է»։

Կիսվել նյութով

Տեքստ