Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի մայիսի 12-ից 13-ը կազմակերպում է «ՀԿ-ների և հիմնադրամների գործունեության, հարկային օրենսդրության առանձնահատկությունները» թեմայով 2-օրյա դասընթաց:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:
Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:



