ARMSME

2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի պետական պարտքն ավելացել է մոտ 131 մլն դոլարով

ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն Հայասատանի պետական պարտքն առաջին եռամսյակում աճել է 131 միլիոն դոլարո՝ դառնալով  9 մլրդ 356,6 մլն դոլար։ “Արտաքին փոխառությունների տարեկան ծրագրի” համաձայն, 2022 թվականին Հայաստանը նախատեսում է ներգրավել 227,8 մլրդ դրամ կամ 477 մլն դոլար։ «Արտաքին փոխառությունների տարեկան ծրագրի» համաձայն, 2022 թվականին Հայաստանը նախատեսում է ներգրավել 227,8 մլրդ դրամ կամ 477 մլն դոլար։

2022 թվականի հունվար-մարտ ամիսներին կառավարական պարտքը 8 մլրդ 767,9 մլն դոլարից աճել է 115,1 մլն դոլարով կամ 1,3%-ով՝ մինչև 8 մլրդ 883 մլն դոլար: Ընդ որում, արտաքին պարտքի դոլարային արտահայտությամբ աճել է 19 մլն դոլարով (0,3%)՝ 6 մլրդ 171,7 մլն դոլար, իսկ դրամով ավելացել է 38 մլրդ դրամով՝ 2 տրլն 969,7 մլրդ դրամից մինչև 3 տրլն 010,4 մլրդ դրամ: Ներքին պարտքն ավելացել է 134 մլն դոլարով (5,2%-ով)՝ 2 մլրդ 583 մլն դոլարից (1 տրլն 240,2 մլրդ դրամ) մինչև 2 մլրդ 711,3 մլն դոլար (1 տրլն 322,5 մլրդ դրամ): ԿԲ-ի պարտքն աճել է 3,5 տոկոսով կամ 15,9 մլն դոլարով ՝ 457,7 մլն դոլարից կամ 219,8 մլրդ դրամից մինչեւ 473,6 մլն դոլար (231 մլրդ դրամ): Կառավարության երաշխավորությամբ տրամադրված վարկերի չափը 101,4 մլն դոլարից կամ 48,7 մլրդ դրամից կրճատվել է մինչև 99,5 մլն դոլար կամ 48,5 մլրդ դրամ:

Կիսվել նյութով