ARMSME

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է 30 տոկոսի կարճաժամկետ ազդեցություն հաղորդել տնտեսական աճին․ Վահան Քերոբյան

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է 30% կարճաժամկետ ազդեցություն հաղորդել տնտեսական աճին։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման դեպքում տնտեսական արդյունքի մասին հարցին։ «Մեր թիմն ու տնտեսագիտության ինստիտուտը այդ մասին մտածում են, աշխատում են։ Դրան գումարած՝  մենք ունենք միջազգային փորձագիտական […]

Հանուն Հայաստանի և հայ արտադրողի․ Buy Armenian

Այսօր մի շարք կարևոր թեմաների շուրջ զրուցել ենք Buy Armenian հարթակի համահիմնադիրներ Լիլիթ և Նշան Օդաբաշյանների հետ։ Նշան Օդաբաշյանը ծնվել է Սիրիրայի Դամասկոս քաղաքում և 12 տարեկան հասակում տեղափոխվել է ԱՄՆ-ի Ռոդ Այլանդ նահանգ։ 1979 թվականին Նշանը բնակություն է հաստատել Կալիֆորնիայի Լոս Անջելոս քաղաքում։ Նա ավարտել է տեղի լավագույն համալսարաններից մեկի ատամնաբուժական ֆակուլտետը, և նեղ […]

Վարչապետը Մարտին Էռնեկյանի հետ քննարկել է ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 12-ին ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին։ Վարչապետը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում և նշել, որ Կառավարությունը հետաքրքրված է փոխշահավետ գործընկերության խորացմամբ: Մարտին Էռնեկյանը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցության կապակցությամբ և ՀՀ վարչապետին փոխանցել արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի ջերմ ողջույնները: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Կորպորասիոն […]

Հարկային փոփոխություններ՝ ՀՀ Օրենսգրքում

ՊԵԿ Նախագահն ԱԺ-ում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության Հարկային Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանխել ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերը։ Ապրիլի 12-ին Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ ՊԵԿ նախագահը նշել է, որ նախագծի ընդունմամբ նոր կարգավորում […]

Գերմանիան Հայաստանին կտրամադրի 116 միլիոն 400 հազար եվրո ֆին․ օգնություն

Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գևորգյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության կտրամադրվի 116 միլիոն 400 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն։«Երկու հիմնական մասից է բաղկացած այս օժանդակությունը։ 70 միլիոն եվրո տրամադրվելու է […]

Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են ստեղծել ներդրումային համատեղ պորտֆել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ապրիլի 10-12-ը այցով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի շրջանակում ապրիլի 11-ին հայկական պատվիրակությանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել և ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ արդյունաբերության, առևտրի և փոխադարձ […]

ՀՀ Նախագահն հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 11-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության նախագահի տեղակալ Ներսես Կարամանուկյանի հետ: Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների, առկա տնտեսական մարտահրավերների, ապագայի հեռանկարների և անելիքների շուրջ:Արսեն Ղազարյանը նախագահին է ներկայացրել երկրի տնտեսական բարեփոխումների իրականացմանն ուղղված ընթացիկ և […]

Համաշխարհային բանկի կանախտեսումն ու վարկանիշը՝ Հայաստանի համար

Համաշխարհային բանկը վատթարացրել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի 2022 թվականի կանխատեսումը նախկին 4,8%-ից մինչև 1,2% ակնկալելով արտահանման 8,5% և ներմուծման 12% անկում: 2023 թվականին ՀԲ-ը կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի աճի արագացում մինչև 4,6%, արտահանման ՝ 6,5% աճով և ներմուծման 8% աճով, իսկ 2024 թվականին ՀՆԱ-ի աճն ակնկալվում է 4,9% մակարդակում ՝ արտահանման և ներմուծման աճի արագացմամբ, […]

Standard & Poors-ի կանխատեսումն ու վարկանիշը՝ Հայաստանի համար

Standard & Poors միջազգային վարկանիշային գործակալությունը «B+» և «B» մակարդակում պահպանել է Հայաստանի արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ և կարճաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը, սակայն վատթարացրել է կանխատեսումը «Դրականից»՝ «Կայուն»: Այդ մասին ասվում է գործակալության կայքում զետեղված հաղորդագրությունում։ Նույն հաղորդագրության մեջ ներկայացվում է Standard & Poors — ի թարմացված կանխատեսումը Հայաստանի ՀՆԱ-ի 2022 թվականի աճի […]

Հայաստանի տեքստիլ արտահանման ծավալը գերազանցել է 200 միլիոն դոլարը

Հայաստանի տեքստիլ արտադրանքի արտահանման ծավալը գերազանցել է 200 մլն դոլարը: Այդ մասին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը: Մասնավորապես, Գևորգյանի խոսքով, Հայաստանի արտահանման զամբյուղում տեքստիլի բաժինը 10 տարում 0,9 տոկոսից աճել է մինչև 6 տոկոս, իսկ ոլորտում աշխատատեղերի թիվը հասնում է 9 հազարի: Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի տեքստիլ […]

Ղրիմի ձեռնարկությունները պարարտանյութեր և սարքավորումներ կմատակարարեն Հայաստան

Ղրիմի ձեռնարկությունները Հայաստանի գործարարների հետ պայմանավորվել են էկոլոգիապես մաքուր պարարտանյութեր, Էլեկտրակառավարվող սարքավորումներ, այլ ապրանքներ ու ծառայություններ մատակարարելու շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդում է Ղրիմի լրատվական գործակալությունը, հաղորդել Է Ղրիմի նախարարների խորհրդի փոխնախագահ Իրինա Կիվիկոն։ Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղրիմից Էլեկտրակառավարվող և այլ էլեկտրական սարքավորումների, էկոլոգիապես մաքուր պարարտանյութերի մատակարարման համար։

Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի

Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի՝ մշտական հիմունքներով։ Այդ մասին հաղորդել է Իրանի աշխատանքի և կոոպերատիվների նախարարության Միջազգային գործերի գծով գլխավոր տնօրեն Համեդ Ֆորուզանը։ Ինչպես հաղորդում Է Mehr-ը, Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միջազգային հարցերով ղեկավարի հետ վեբինարում Համեդ Ֆորուզանը հայտարարել է, որ Իրանի եւ Հայաստանի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր արտադրանքի եւ ծառայությունների արտադրության եւ […]

2022 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջիկների հոսքն աճել է 3 անգամ

2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը 250,798 է, գրեթե երեք անգամ ավելի՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախարարի տվյալների համաձայն, 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 87 հազար 131 զբոսաշրջիկ, 2019 թվականի նույն ժամանակահատվածում ՝ 333 150 այցելու:

Շոկոլադի արտահանման և ներմուծման ծավալները նվազել են

2021 թվականին Հայաստան է ներմուծվել 11 962 տոննա շոկոլադ և կակաո պարունակող այլ սնունդ, ինչը 2020թ-ի համեմատ նվազել է մոտ 13.1%-ով։ ՀՀ մաքսային ծառայությունը տեղեկացնում է, որ նախորդ տարի մեր երկիր ներմուծված շոկոլադի և կակաո պարունակող այլ սննդի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 47 մլն 726 հազար ԱՄՆ դոլար: Նշենք նաև, որ 2020 թվականին Հայաստան […]

Բարձր տեխնոլոգիաների առաջատարներից մեկը Հայաստանում է գիտահետազոտական կենտրոն է հիմնում

Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից՝ NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Հայ-ղազախական առևտուրն աճել է ավելի քան 30 տոկոսով

Չնայած արտաքին գործոնների բացասական ազդեցությանը՝ ապրանքաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության երկրների միջև դինամիկ աճ է արձանագրում: Այդ մասին «ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը: Ղազախստանի դեսպանի խոսքով՝ փոխշահավետ որոշումները համապատասխանում են ԵԱՏՄ-ի ոգուն, որն իր […]

ԵԱՏՄ-ն մաքսատուրքերը զրոյացրել է ապրանքների նոր խմբերի համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել ապրանքների ցանկի ընդլայնման մասին կողմերի առաջարկին, որոնք ժամանակավորապես ներմուծվում են ԵԱՏՄ մաքսատուրքի զրոյական դրույքաչափով: Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, նոր ցուցակում ընդգրկվել է կրիտիկական ներմուծման ապրանքների լայն անվանացանկ, մասնավորապես, սննդամթերք և դրա արտադրության համար բաղադրիչներ, փաթեթավորման նյութեր, քիմիական արտադրանք, տրանսպորտային միջոցների արտադրության և վերանորոգման համար բաղադրիչներ:

Վերջին մեկ տարում Հայաստանում սննդամթերքի գներն աճել են 12,8%-ով

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների Հայաստանում 2022 թվականին՝ նախորդ տարվա համեմատ գրանցվել է 7,4 % գնաճ։ Վերջին մեկ տարում՝ 2022-ի մարտին 2021-ի մարտի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12,8% գնաճ։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում՝ 2022թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2,3%-ով: Հացի, ալյուրի և մակարոնեղենի գները […]

Օրենսդրական փոփոխություններ՝ օնլայն առևտուրն ու արտահանումը խթանելու համար

Օրենսդրական փոփոխություններ՝ օնլայն առևտուրն ու արտահանումը խթանելու համար. մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի սահմանով տեղափոխվող ապրանքների համար մաքսավճար չի գանձվի։ Մինչև այս անմաքս առևտրի շեմը 200 եվրո էր, հիմա այն սահմանվում է 1 միլիոն դրամ: Փոփոխությունը կօգնի զարգացնել հատկապես փոքր ու միջին բիզնեսը:

Ղրիմը կքննարկի ՀՀ-ում ներդրումների առավելությունները

Ղրիմի պատվիրակությունը ժամանել է Երևան և մտադիր է այցի շրջանակներում Հայաստանի բիզնեսին ցուցադրել թերակղզում առողջարանային բուժման և հանգստի ոլորտում եռակցման սարքավորումների և գյուղատնտեսական արտադրություններում ներդրման առավելությունները։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է ռուսական տարածաշրջանի Տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունից։Երկուշաբթի Հայաստանում բացվել են Ղրիմի օրերը, որոնց ընթացքում նախատեսվում են բիզնեսի, հասարակայնության հանդիպումներ, կոնֆերանսներ և […]

ՊԵԿ-ը հաղորդում է հարկերի հավաքա

2022 թվականի 1-ին եռամսյակի պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 400.6 մլրդ դրամ: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված ծրագրային ցուցանիշը սահմանված է եղել 395.4 մլրդ դրամ, այսինքն՝ գերակատարումը կազմել է 5.2 մլրդ դրամ կամ 1.3%: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 67.7 մլրդ դրամով կամ 20.3%-ով, […]

2021 թվականին Հայաստանը կրճատել է պղնձի, ցինկի և մոլիբդենի խտանյութի արտահանումը

2021 թվականից ի վեր պղնձի հանքաքարի արտահանման ծավալը կրճատել է 15,7 % մինչև 429,5 հազար տոննա (2020 թվականի 9,3 % անկման դիմաց: Սակայն արժեքային արտահայտությամբ պղնձի հանքաքարի արտահանումն ավելացել է 27,3% — ով և կազմել 769,2 մլն դոլար: Այդ մասին վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները:Մաքսային տվյալների համաձայն՝ պղնձի հանքաքարն արտահանվել է Չինաստան (39 %), […]

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ գործարկված նախնական մաքսային հայտարարագրի համակարգից արդեն օգտվում են մի շարք տնտեսվարողներ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ գործարկված նախնական մաքսային հայտարարագրի համակարգից արդեն օգտվում են մի շարք տնտեսվարողներ: «Այն հեշտացնում է ներմուծման գործընթացը և տնտեսվարողներին հնարավորություն է տալիս շուրջօրյա ռեժիմով, առանց մաքսատուն կամ մաքսային պահեստ այցելելու, ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն: Ընդ որում մաքսային ներմուծման ամբողջ գործընթացը տնտեսվարողների համար անտեսանելի է:Նախնական մաքսային հայտարարագրի համակարգի առանձնահատկություններին […]

2021 թվականին Հայաստանում ոսկու ներկրումը աճել է, իսկ արտահանումը կրճատվել

Ինչպես տեղեկացնում է Արմինֆոն՝ 2021 թվականին Հայաստանն արտահանել է 3776,3 կգ ոսկի (ներառյալ գալվանական փոշիացումը), ինչը տարեկան վաղեմության ցուցանիշից ցածր է 33,4% — ով: Ընդ որում, մաքսային արժեքը կրճատվել է 47.7% — ով՝ մինչև 133.8 մլն դոլար: Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները: Ըստ աղբյուրի, հաշվետու տարում Հայաստանը ոսկու գրեթե ողջ ծավալն արտահանել […]

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է արդյունաբերության հինգ ճյուղեր գերակա ճանաչել

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է արդյունաբերության հինգ ճյուղեր գերակա ճանաչել՝ նպատակ ունենալով բարձրացնել մշակող արդյունաբերության միջազգային մրցունակությունը։ «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների զարգացման հայեցակարգին հավանություն տալու» կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ինչպես նշված է որոշման նախագծում, արդյունաբերության հինգ գերակա ոլորտներ կճնաչավեն թեթև և սննդի արդյունաբերությունը, ոսկեչությունն ու ադամանդագործությունը, […]

2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի պետական պարտքն ավելացել է մոտ 131 մլն դոլարով

ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն Հայասատանի պետական պարտքն առաջին եռամսյակում աճել է 131 միլիոն դոլարո՝ դառնալով  9 մլրդ 356,6 մլն դոլար։ “Արտաքին փոխառությունների տարեկան ծրագրի” համաձայն, 2022 թվականին Հայաստանը նախատեսում է ներգրավել 227,8 մլրդ դրամ կամ 477 մլն դոլար։ «Արտաքին փոխառությունների տարեկան ծրագրի» համաձայն, 2022 թվականին Հայաստանը նախատեսում է ներգրավել 227,8 մլրդ դրամ կամ 477 […]