2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը 250,798 է, գրեթե երեք անգամ ավելի՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախարարի տվյալների համաձայն, 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 87 հազար 131 զբոսաշրջիկ, 2019 թվականի նույն ժամանակահատվածում ՝ 333 150 այցելու: