ARMSME

Հայաստանի տեքստիլ արտահանման ծավալը գերազանցել է 200 միլիոն դոլարը

Հայաստանի տեքստիլ արտադրանքի արտահանման ծավալը գերազանցել է 200 մլն դոլարը: Այդ մասին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը:

Մասնավորապես, Գևորգյանի խոսքով, Հայաստանի արտահանման զամբյուղում տեքստիլի բաժինը 10 տարում 0,9 տոկոսից աճել է մինչև 6 տոկոս, իսկ ոլորտում աշխատատեղերի թիվը հասնում է 9 հազարի:

Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի տեքստիլ արդյունաբերության արտադրության ծավալները 2021 թվականին աճել են 2.1 անգամ’ ապահովելով 1.9 մլրդ դրամի (ավելի քան $3.7 մլն) արտադրության ծավալ: Մեկ տարի առաջ հատվածը գրանցել էր բավականին լուրջ անկում՝ 31,6% — ով

Կիսվել նյութով