ARMSME

Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի

Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի՝ մշտական հիմունքներով։ Այդ մասին հաղորդել է Իրանի աշխատանքի և կոոպերատիվների նախարարության Միջազգային գործերի գծով գլխավոր տնօրեն Համեդ Ֆորուզանը։

Ինչպես հաղորդում Է Mehr-ը, Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միջազգային հարցերով ղեկավարի հետ վեբինարում Համեդ Ֆորուզանը հայտարարել է, որ Իրանի եւ Հայաստանի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր արտադրանքի եւ ծառայությունների արտադրության եւ առևտրի ոլորտում երկու կողմերի հնարավորությունները որոշելու համար:

Կիսվել նյութով