ARMSME

ՀՀ Նախագահն հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 11-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության նախագահի տեղակալ Ներսես Կարամանուկյանի հետ:

Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների, առկա տնտեսական մարտահրավերների, ապագայի հեռանկարների և անելիքների շուրջ:Արսեն Ղազարյանը նախագահին է ներկայացրել երկրի տնտեսական բարեփոխումների իրականացմանն ուղղված ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, առկա տարբեր խնդիրները:

Կիսվել նյութով