ARMSME

Standard & Poors-ի կանխատեսումն ու վարկանիշը՝ Հայաստանի համար

Standard & Poors միջազգային վարկանիշային գործակալությունը «B+» և «B» մակարդակում պահպանել է Հայաստանի արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ և կարճաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը, սակայն վատթարացրել է կանխատեսումը «Դրականից»՝ «Կայուն»: Այդ մասին ասվում է գործակալության կայքում զետեղված հաղորդագրությունում։

Նույն հաղորդագրության մեջ ներկայացվում է Standard & Poors — ի թարմացված կանխատեսումը Հայաստանի ՀՆԱ-ի 2022 թվականի աճի վերաբերյալ՝ նախկին 4,7%-ից մինչև 1,3% վատթարացված ՝ հաշվի առնելով Ուկրաինայի իրադրությունը և պատժամիջոցների պատճառով Ռուսաստանում տարվա արդյունքներով սպասվելիք 8,5 % տնտեսական անկումը: «Ռուսաստանը Հայաստանի գլխավոր ներդրողն ու առևտրային գործընկերն է, որին բաժին է ընկնում արտահանման 28% — ը և ներմուծման 37% — ը։ Պահպանվում են նաև Հայաստանի արտաքին անվտանգության ռիսկերը», — նշվում է հաղորդագրության մեջ:

Կիսվել նյութով