ARMSME

Համաշխարհային բանկի կանախտեսումն ու վարկանիշը՝ Հայաստանի համար

Համաշխարհային բանկը վատթարացրել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի 2022 թվականի կանխատեսումը նախկին 4,8%-ից մինչև 1,2% ակնկալելով արտահանման 8,5% և ներմուծման 12% անկում: 2023 թվականին ՀԲ-ը կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի աճի արագացում մինչև 4,6%, արտահանման ՝ 6,5% աճով և ներմուծման 8% աճով, իսկ 2024 թվականին ՀՆԱ-ի աճն ակնկալվում է 4,9% մակարդակում ՝ արտահանման և ներմուծման աճի արագացմամբ, համապատասխանաբար, մինչև 7,7% եւ 9,3%:

Այդ մասին նշվում է Համաշխարհային բանկի կողմից ապրիլի 11-ին հրապարակված «Պատերազմը տարածաշրջանում» տնտեսական ամփոփագրում։

Կիսվել նյութով