ARMSME

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է 30 տոկոսի կարճաժամկետ ազդեցություն հաղորդել տնտեսական աճին․ Վահան Քերոբյան

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է 30% կարճաժամկետ ազդեցություն հաղորդել տնտեսական աճին։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման դեպքում տնտեսական արդյունքի մասին հարցին։

«Մեր թիմն ու տնտեսագիտության ինստիտուտը այդ մասին մտածում են, աշխատում են։ Դրան գումարած՝  մենք ունենք միջազգային փորձագիտական գնահատականներ այդ առնչությամբ։ Մենք տեսնում ենք, որ այժմ, ըստ էության, Թուրքիայից ներկրումը հնարավոր է և թույլատրված է Հայաստան, իսկ արտահանումը՝ ոչ։ Այսինքն, այս առումով մենք միայն հաղթելու ենք։ Իհարկե, շատ կարևոր է քաղաքական բաղադրիչը, որպեսզի մենք ունենանք երկարաժամկետ խաղաղություն։ Եվ հիմա հարևան երկրների հետ մենք ինտենսիվ բանակցություններ ենք վարում այդ առնչությամբ։ Ինչպես գիտեք, վերջերս Հայաստանի վարչապետը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ, և որոշվել է մինչեւ ապրիլի վերջ ստեղծել երկկողմ աշխատանքային խումբ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը չէր կարող դառնալ Թուրքիայի նման հանգույց, որի միջոցով «ռուսները հայտնվեն աշխարհում», պայմանով, որ նրա ավիաընկերությունները չլինեն Եվրամիության սև ցուցակում, Քերոբյանը նշել է, որ Հայաստանում վերջերս երկու նոր ավիաընկերություններ են հայտնվել: «Դրանցից մեկն արդեն ակտիվորեն աշխատում է, երկրորդը սկսում է մայիսին։ Մեկը ՝ մոլդովական ավիաընկերության հետ համատեղ ձեռնարկություն է (FLYONE ARMENIA, թռչում է Փարիզ և Լիոն-խմբ.), մյուսը Air Arabia — ի հետ համատեղ ձեռնարկություն է։

«Պետությունն աջակցում է այդ նոր ավիաընկերություններին, որպեսզի նրանք ակտիվորեն զարգանան և աշխատեն։ Ինչ վերաբերում է հանգույցին, ապա, այո, մենք այժմ ունենք ավելի քան 20 չվերթ դեպի Ռուսաստան՝ ամեն օր, և, այսպես թե այնպես, ուղևորահոսքը բավական մեծ է։ Եվ եթե պահանջարկ լինի, ապա մենք կաշխատենք այդ պահանջարկը բավարարելու ուղղությամբ», — ասել է Քերոբյանը, ընդգծելով, որ կառավարությունն աշխատում է, որպեսզի հայկական ավիաընկերություններն ավելի շատ թռչեն ԵՄ. «Իրականում, դա հեշտ չէ»:ձ

Կիսվել նյութով