ARMSME

2021 թվականին Հայաստանը կրճատել է պղնձի, ցինկի և մոլիբդենի խտանյութի արտահանումը

2021 թվականից ի վեր պղնձի հանքաքարի արտահանման ծավալը կրճատել է 15,7 % մինչև 429,5 հազար տոննա (2020 թվականի 9,3 % անկման դիմաց: Սակայն արժեքային արտահայտությամբ պղնձի հանքաքարի արտահանումն ավելացել է 27,3% — ով և կազմել 769,2 մլն դոլար: Այդ մասին վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները:Մաքսային տվյալների համաձայն՝ պղնձի հանքաքարն արտահանվել է Չինաստան (39 %), Շվեյցարիա (33,8 %), Բուլղարիա (27,2 %), ինչպես նաև Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Ռումինիա, Վրաստան, Կանադա, Ավստրիա:Անկում է արձանագրվել նաև ցինկի խտանյութի արտահանման գծով’ 11%, մինչև 11,9 հազար տոննա՝ 2020թ. 10,9% աճի դիմաց: Իսկ մաքսային արժեքն ավելացել է 25,3% — ով՝ մինչև 16,1 մլն դոլար։ Ընդ որում, ողջ ծավալը, ինչպես և մեկ տարի առաջ, բաժին է ընկել Բելգիային:Մոլիբդենի խտանյութի արտահանումը կրճատվել է 37,4%-ով (2020թ. մի քանի անգամ աճի դիմաց)՝ կազմելով 10,2 հազար տոննա՝ մաքսային արժեքի 17,9% — ով, մինչև 122,3 մլն դոլար ավելացման դեպքում: Արտահանումը, հիմնականում, բաժին է ընկել Չինաստանին (81,8 %), Շվեյցարիային (8,1 %), Կորեայի Հանրապետությանը (4,9 %), Բելգիային (4,5 %), Ռուսաստանին (0,6 %), ինչպես նաեւ Նիդերլանդներին, Միացյալ Թագավորությանը, Ավստրիային:2021 թվականին թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի արտահանումը Հայաստանը կրճատել է 1%՝ մինչև 6,1 տոննա՝ 2020 թ. 85,1% աճի դիմաց: Ընդ որում, արժեքային արտահայտությամբ արձանագրվել է 24,9 տոկոս աճ՝ մինչև 15,4 մլն դոլար։Արտահանվող հումքի, գործնականում, ողջ ծավալը բաժին է ընկել, ինչպես մեկ տարի առաջ, Շվեյցարիային (99,9 %), և բոլորովին չնչին ծավալներ մատակարարվել են ՌԴ, Չինաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության շուկաներ։Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021 թվականին պղնձի խտանյութի արտադրությունը կրճատվել է 1,1 % կազմելով 371,4 հազար տոննա, ցինկի խտանյութինը՝ 17,8 %՝ կազմելով 10,622 հազար տոննա, մոլիբդենի խտանյութինը՝ 10,9 %՝ մինչև 22,177 հազար տոննա:

Կիսվել նյութով