ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Որոշեցի մնալ Հայաստանում և ստեղծել իմը․ Աբգար Սարգսյան

Մեր այսօրվա զրուցակիցը «ՈՏՆԱՄԱՆ» բրենդի համահիմնադիր Աբգար Սարգսյանն է։

Աբգարը ծնվել է Երևանում։ Համատեղելով միջնակարգ կրթությունը երաժշտական կրթության հետ շարունակել է իր գործունեությունը երաժշտական ասպարեզում։ Ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել օպերային թատրոնում, որպես օպերային երգիչ։ Աբգարն իրեն փորձել է նաև մարքեթինգում և իրականացրել է մի շարք նախագծեր։

«Եկավ մի պահ, երբ պետք էր հասկանալ մնում եմ Հայաստանում, թե գնում եմ, որոշեցի մնալ և ստեղծել իմը և ընտրեցի ձենռերեցությամբ զբաղվելու տարբերակը, քանի որ ցանկանում էի մի բան, որն իրոք կլինի հետաքրքիր, որտեղ կկարողանայի իրագործել մտքերս», — ասում է բրենդի հիմնադիրը, հավելելով, որ սեղծել են մի բան, որը կայուն է, հետաքրքիր է և դրա միջոցով կարող եմ ստեղծագործել։

Երիտասարդ ձեռներեցի խոսքով, բիզնեսը կյանքի շատ գաղափարներ է բացում, որի մասին երբեք չէիր մտածի, եթե զբաղվեիր այլ գործով։

Աբգարը նշում է, որ չնայած իրենք դեռ երկար ժամանակ չէ, որ ծավալում են իրենց գործունեությունը, սակայան բախվել են մի շարք ռիսկերի՝ «Ռիսկերը իրականում սկսվեցին հենց կորոնավիրուսի ժամանակ, բայց մենք շատ արագ վերապրոֆիլացրեցինք մեր բիզնեսը,  այսինքն այն տեղափոխեցինք օնլայն հարթակ, ինչը մեզ շատ օգնեց, կարելի է ասել՝ փրկեց, որովհետև մենք կորոնվիրուսի ժամանակ լիարժեք աշխատում էինք։Սկսկվեց պատերազմը, կրկին ծանր շրջան էր և հիմնական ռիսկերը հենց այս 2 պատճառով էին։ Նույնիսկ չեմ ուզում այդ օրերը հիշել։ Հիմա մենք ավելի զարգացել ենք և զարգանում ենք», — ասում է նա։

Զրուցեցինք նաև հաջողության գաղտնիքների և ձեռքբերումների մասին՝ «Այս բիզնեսը հիմնել ենք ես և ընկերս և երևի մեր հաջողության գաղտնիքը նրանում է, որ ես ու ընկերս իրականում ճիշտ ընկերներ ենք, լավ ընկերներ ենք և մենք միշտ ունենք շարժառիթ, մեր մոտ վառվող ցանկություն կա առաջխաղացման և առաջընթացի, իսկ ամենամեծ ձեռքբերում մեր բրենդի համար կարծում եմ վստահությունն է։ Հաճախորդների վստահությունն է, ինչը մենք շատ լավ զգում ենք»։

Որպես ձեռներեց Աբգարն իրեն համարում է հայ ոչ ստանդարտ ձեռներեց, որը փորձում է դուրս գալ կաղապարներից և ուզում է միշտ նոր բան իմանալ, փորձում է գտնել հետաքրքիր լուծումներ, սիրում է շփվել մարդկանց հետ և ալարկոտ է (ծիծաղում է)։

Գնե՛ք հայկական արտադրանք՝ ի շահ Հայաստանի տնտեսության։

Կիսվել նյութով