ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Սեփական անհատականությունը ստեղծող և երազանքներն իրականացնող զգեստները

Մեր այսօրվա զրուցակիցը «Թագուհիս» մանակական տոնական զգեստների հիմնադիր Լանա Քոչինյանն է: Լանան ծնունդով Արցախից է, բայց ապրում է Վանաձորում: Նա մասնագիտությամբ հոգեբան է, աշխատում է սոցիալ-կրթական կենտրոնում:

«Տարիներ առաջ, երբ ֆիզարձակուրդում էի, որոշեցի զբաղվել մանկական անկողիններ կարելով, այդպես ստեղծագործել իմ բալիկի համար և լրացնել ազատ ժամանակս։ Երբ ընկերներս իմացան իմ աշխատանքների մասին, սկսեցին զգեստներ պատվիրել նաև իրենց երեխաների համար։ Մոտ երկու տարի զբաղվեցի միայն անկողիններ կարելով, իսկ հետագայում աղջիկներիս մեծանալուն զուգահեռ, որոշեցի կարել նաև գեղեցիկ զգեստներ», — պատմում է նա:

Հենց այդպես էլ Լանայի մոտ այս գործով զբաղվելու որոշումը։

Երիտասարդ ձեռներեցը պատմեց նաև, որ պատերազմից հետո մասնակցել է կանանց հզորացման ծրագրի և սովորել է կար ու ձև: Ծրագրի շրջանակում մասնակցել է նաև պրոֆեսիոնալ վերապատրաստման՝ հագուստի մոդելավորման գծով։

«Այս պահին արտադրում եմ միայն մանկական տոնական զգեստներ, սակայն հետագայի համար ունեմ բազմաթիվ գաղափարներ»:

Մեր այն հարցին, թե արդյոք արդարացա՞ն ապասելիքները, Լանան պատասխանեց՝
«Առայժմ նոր եմ շուկայում, դեռ այդքան ճանաչում չունեմ և տարածքի փոփոխությունը ևս ստիպում է նոր կապերի ստեղծման աշխատանքներ տանել, քանի որ այն անմիջապես կապված է արտադրության քանակի և մարդկանց վստահության հետ», — ասում է երիտասարդ ձեռներեցը՝ հավելելով, որ չնայած սպասվող հաջողություններին կարող է բախվել նաև մի շարք ռիսկերի, որոնցից է հումքի թանկացումը։

Ի դեպ, «Թագուհիս» բրենդի զգեստները կարող եք վերցնել նաև վարձույթով։

«Արտադրանքը այս պահին կոնկրետ տոնական շորիկներ են, որը հնարավոր է նաև ձեռք բերել պատվերով և վարձույթով։ Այն հեշտացնում է հաճախորդի ընտրությունը, քանի որ հնարավորություն է տալիս պատվիրել իր ուզած շորիկը։ Ցանկացած գույն և դետալ, համաձայնեցվում է պատվիրատուի հետ»։

Խոսելով այն մասին, թե ինչու պետք է գնեն «Թագուհիս» բրենդի արտադրանքը, Լանան պատասխանեց՝

«Կարծում եմ այսօր շատ-շատերի համար կարևոր է դարձել ընդգծել սեփական անհատականությունը, ձեռք բերել այն ինչ երազում ես ունենալ և քանի որ մեր մոտ հնարավոր է ստանալ այս երկու կարևոր բանը, դրա համար էլ հաճախորդները նախընտրում են օգտվել մեր արտադրանքից»։

Կիսվել նյութով