Այսօրվա մեր զրուցակիցը «Մարմին» բրենդի համահիմնադիր Տաթև Մանտոյանն է։
«Մարմինը» ստեղծվել է 2020 թվականին՝ կորոնավիրուսային համավարակի ընթացքում։ Տաթևը պատմում է, որ իր մանկության ընկերուհու՝ Մարիամ Հախնազարյանի հետ որոշել են, որ պետք է ինչ-որ գործ սկսել։ «Անընդհատ պտտվում էին տարբեր գաղափարներ, սակայն հասկացանք, որ երկուսս էլ սիրում ենք հագուստ և այն մեծ դեր է գրավում մեր կյանքում։ Որոշեցինք, որ պետք է արտադրենք հագուստ՝ մասնավորապես բոդիներ», — ասում է Տաթևը։
Անվան հարցի շուրջ երկար են մտածել բրենդի համահիմնադիրները և որոշել են ընտրել այնպիսի անունը, որը գեղեցիկ կհնչի, թե՛ հայերեն, թե՛ օտար լեզուներով․ «Ամեն ինչ պտտվում էր body անվան շուրջ: Ընտրեցինք body բառի հայերեն տարբերակը՝ մարմին։ Այդպես ընտրվեց բրենդի անունը»։
Մեր այն հարցին, թե ի՞նչ ռիսկերի են բախվել երիտասարդ ձեռներեցները, Տաթևը պատասախանեց, որ հիմնական խնդիրները կապված են հումքի հետ, քանի որ այն սահմանափակ է ու չկա լայն ընտրություն, ինչի պատճառով շատ բարդ է ստեղծել իրենց պատկերացումներին համապատասխան հագուստ։
«Մարմինը» կրելու համար կան բազմաթիվ պատճառներ։ Ինչպես ներկայացնում է Տաթևը «Մարմին» կրելիս զգում ես քեզ ցանկալի, ինքնավստահ, ինքնաբավ, սիրում ես քո մարմինը։ Նա հավելում է՝ «Մենք տալիս ենք հագուստ, որը կարող ես համադրել, թե՛ գործնական, թե՛ ընկերների հետ հանդիպումների, թե՛ առօրյա վիճակով ներկայանալու համար։ Մենք հագուստ ենք, որը պետք է լինի քո զգեստապահարանում, մենք հայկական ենք, մենք որակյալ ենք, մենք հոգում ենք քո կաիքները»։
Հավելենք, որ հայկական այս բոդիները կարող եք ձեռք բերել խոշոր խանութ-սրահներից կամ «Մարմին»- ի ինստագրամյան էջից։
Գնե՛ք հայկականը, ի շահ Հայաստանի և հայ արտադրողի։