ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Մազերի խնամքի լավագույն միջոցները․ «Էպիկ» շամպուններ

Այսօր զրուցել ենք «Էպիկ» շամպունների հիմնադիր Եպրաքսյա Սահակյանի հետ։

Երիտասարդ ձեռներեցն ունի մի քանի մասնագիտություն։ Նա երկար տարիներ դպրոցում դասավանդելուց և պետական կառավարման համակարգում աշխատելուց հետո որոշել է հիմնել սեփական բիզնեսը։

«Վերջին տարիներին մազերս էականորեն որակազրկվել էին և մի անգամ մազերս սանրելիս շատ թափվեցին։ Ահավոր ցավագին տարա այդ փաստը, քանի որ միշտ ունեցել եմ խիտ ու փարթամ մազեր։ Այդ ժամանակ առաջացավ միտք, որ ես ինքս պետք է ստանամ շամպուն և մազերի խնամքի միջոցներ, որոնք կվերադարձնեն ինձ իմ փարթամ մազերը։ Մոտ մեկ տարի տևեց պրոդուկտի ստացման փուլը և հասա այն արդյունքին, որը ցանկանում էի», — պատմում է Եպրաքսյան, հավելելով, որ ցանկանում էր ստանալ շամպուն, որը ուժեղ փայլ կհաղորդեր մազերին, այն կդարձներ փափուկ և դրա հոտը երկար կպահպանվեր։

Ընկերությունը ստեղծվել է 2021 թվականի մայիսին, իսկ ապրանքը շուկա է մուտք գործել այս տարվա փետրվարին։

«Էպիկի» առանձնահատկությունն այն է, որ արտադրանքում բացառապես չեն օգտագործվում պարաբեններ, SLS սուլֆատ,գունանյութեր։ Այս ամենը վնասում են մազերը։

«Մեր արտադրանքում օգտագործվում են թանկ, բայց որակյալ հումքեր»։

Ռիսկերի մասին հարցին, երիտասարդ ձեռներեցը պատասխանեց՝ «Նոր ստեղծվող բիզնեսի համար բավականին բարդ է արտասահմանյան գործընկերների հետ համագործակցություն սկսելը։ Բավականին մեծ դժվարությամբ ձեռք բերեցինք մատակարարներ և սկսվեց Ռուսաստանի պատերազմը։ Փոխվեցին հումքի գները, արտարժույթի կուրսը։
Դժվարությունների առումով կարող եմ նշել, որ սկզբնական փուլում չէինք կարողանում մուտք գործել խանութներ, բայց այս պահին, մեր հաճախորդների և նրանց ստեղծած պահանջարկի շնորհիվ, շատ դեպքերում խանութներն իրենք են առաջարկում համագործակցություն»։

Եպրաքսյան նշում է այն 3 պատճառները, որոնց շնորհիվ մարդիկ պետք է օգտվեն իրենց ապրանքանիշից՝

  • Վնասակար չէ
  • Օգտակար է
  • Հաճելի է

«Էպիկը» վնասակար չէ, քանի որ չի պարունակում SLS սուլֆատներ, պարաբեններ և գունանյութեր։

«Օգտակար է, քանի որ այն պատրաստվում է լիմոնի էքստրակտով, որն էլ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, ինչն էլ իր հերթին ունի ամրացնելու, սնուցելու հատկություն։ Մեր շամպունները հագեցված են նաև B խմբի վիտամիններով (B1, B2, B3, B5, B6), գերչակի և նշի յուղերով, և շատ այլ ակտիվ նյութերով», — ասում է Եպրաքսյան։

Ըստ նրա շամպունը հաճելի է և՛ փաթեթավորման, և՛ բուրմունքի ընտրության հետ կապված, որպեսզի սպառողին այն ձեռք բերելու պահից մինչև օգտագործման պահը լինի հաճելի։

Իսկ արտադրանքն անվանվել է «Էպիկ» ինքնաբերաբար։

«Պրոդուկտի մշակման փուլում ես շատ տարբերակներ չէի հավանում և գործընկերներս ասում էին, որ էպիկական, առասպելական ինչ-որ բան եմ ուզում ստանալ։ Երբ հասա իմ «էպիկական» պրոդուկտին, այդ բառը դաջվել էր հիշողությանս մեջ, կրճատեցի էպիկական բառը և այդպես մեր արտադրանքն անվանեցինք «Էպիկ»։

Գնե՛ք հայկականը՝ ի շահ Հայաստանի և հայ արտադրողի։

Կիսվել նյութով