ARMSME

Ի՞նչ է լիզինգը, ինչպե՞ս է այն առաջացել և ի՞նչ հնարավորություններ է տալիս մարդկանց

Շարունակելով բիզնեսի մասին կրթական նյութեր պատրաստելը, այսօր կխոսենք լիզինգի մասին։

Ինչպե՞ս է առաջացել լիզինգը

Դեռ վաղնջական ժամանակներում հույն փիլիսոփա Արիստոտելը ասում էր՝ «հարստությունը այն չէ, որ ունես սեփականություն, այլ դրա ճիշտ օգտագործումը»։

Լիզինգ նշանակում է տրամադրել կամ վերցնել վարձակալությամբ: Այն առաջացել է անգլերեն to lease բայից:

Լիզինգով զբաղվելու առաջին փորձերը եղել են «Բելլ» հեռախոսային ընկերության հետ կապված։ Ընկերությունը 1877 թվականին որոշեց ոչ թե վաճառել իր հեռախոսները, այլ այն տրամադրել վարձով, սակայն առաջին լիզինգային պաշտոնական կազմակերպությունը ստեղծվել է 1952 թվականին Սան-Ֆրանցիսկոյում։ Այսպիսով ԱՄՆ-ն դարձավ բիզնեսի այս տեսակի «ծննդավայրը»։

60-ականների սկզբին ամերիկյան լիզինգային ընկերությունները «դուրս եկան» եվրոպական շուկա և օվկիանոսից այս կողմում ևս ստեղծվեցին նմանատիպ ընկերություններ։ 1962 թվականին այդպսիսի ընկերություն բացվեց Դյուսելդորֆում։

Դրանից 2 տարի առաջ եվրոպական առաջին լիզինգային ընկերությունը բացվել էր Անգլիայում։

80-ականների սկզբին արդեն ԱՄՆ-ն լիզինգը «ներմուծեց» նաև ավիացիայի մեջ։ Այդ տարիներին լիզինգի շնորհիվ Մակ-Դոննելա Դուգլասը կարողացավ բոինգ ինքնաթիռների հետ պայքարում հաղթել և գրավել ավիացիան սեփական ինքնաթիռներով։

60-ականների սկզբին լիզինգը աճ գրանցեց նաև Ասիայում։

Այս պահին էլ լիզինգային համաշխարհային շուկան կառավարվում է այս եռանկյունով՝ ԱՄՆ-Արևմտյան Եվրոպա-Ճապոնիա։

Արևմտյան Եվրոպայում լիզինգային ընկերությունների 75-80 %-ը ղեկավարվում են բանկերի կողմից կամ համարվում են դրանց դուստր կառույցները։

Ի՞նչ է լիզինգը

Լիզինգը գործունեություն է, որը ներառում է հիմնական միջոցների ձեռքբերման և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դրանց տրամադրումը՝ նախապես սահմանված պայմաններով և ժամկետներում:

Համաձայն ՀՀ գործող օրենսդրության՝ ֆինանսական վարձակալությունը կամ լիզինգը բնութագրվում է, որպես գործընթաց, ըստ որի լիզինգի պայմանագրով լիզինգատուն պարտավորվում է լիզինգառուի նշված գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել լիզինգառուի կողմից որոշած վաճառողից և վճարի դիմաց հանձնել լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը:

Ի՞նչ պարտավորություններ ունեն լիզինգատուն և լիզինգառուն

Ներդրումների ֆինանսավորման այս ձևը ցանկալի է լիզինգառուի համար, քանի որ հնարավորություն է տալիս ազատվել լիզինգի առարկայի միանվագ գնման անհրաժեշտությունից, ինչպես նաև խուսափել հիմնական միջոցների բարոյական մաշվածության արագացման հետ կապված կորուստներից:

Լիզինգի պայմանագրով լիզինգատուն պայմանավորվում է լիզինգառուի նշված գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել լիզինգառուի կողմից որոշված վաճառողից և վճարի դիմաց հանձնել լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը: Այս պարագայում լիզինգատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի ընտրության համար։

Ի՞նչ հնարավորություններ է տալիս լիզինգը հետևյալ ենթախմբերին պատկանող մարդկանց՝

Պոտենցիալ հաճախորդների համար

  • Հնարավորություն է լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում օգտագործելու ակտիվները և ստանալ դրանցից շահույթ, առանց սեփականության իրավունք ունենալու:
  • Հնարավորություն է արտացոլելու հիմնական միջոցը ընկերության հաշվեկշռում, ծախսագրելու բոլոր ծախսերը, հաշվանցելու ԱԱՀ-ն և այլն:
  • Երաշխավորված սեփականության իրավունքի անցման հնարավորություն է Լիզինգառուի համար:
  • Կարճաժամկետ և միջին ժամկետային ֆինանսավորում է ընկերությունների զարգացման համար:
  • Հատուկ զեղչեր և առաջարկներ Մատակարար ընկերությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում:
  • Ֆինանսավորման ժամկետները համընկնում են գույքի ամորտիզացիոն և օգտակար ծառայության ժամկետներին:բանկերի և վարկային կազմակերպությունների համար

Բանկերի և վարկային կազմակերպությունների համար

  • Չկա կանխիկ կամ անկանխիկ գումարի տրամադրում լիզինգառուին։
  • Բացահայտ և շոշափելի ֆինանսավորման առարկայի առկայություն, հեշտ վերահսկելի գործարք և հետագա վերահսկողության հնարավորություն:
  • Բոլորովին նոր հնարավորություն ներգրավելու նոր հաճախորդների:
  • Ֆինանսավորման տեսակ առանց լրացուցիչ գրավների պահանջի:
  • Լրացուցիչ հնարավորություն մեծացնելու բանկի կամ վարկային կազմակերպության գործիքակազմը:
  • Բացառիկ հնարավորություն բանկի համար ներգարավելու երկարաժամկետ ներդրումներ և ռեսուրսներ:
  • Ոչ տոկոսային եկամուտների ծավալի ավելացում՝ ի հաշիվ զանազան լրացուցիչ ծառայությունների մատուցման:

Վաճառող կամ մատակարար ընկերությունների համար

  • Հնարավորություն է հետագա տեխնիկական սպասարկում և ետվաճառքային սպասարկում իրականացնելու համար:
  • Հաճախորդների քանակի ավելացում, նոր վաճառքի եղանակի ավելացում, մարքեթինգի միջոցով ընկերության համբավի և գործարար իմիջի բարձրացում:
  • Տարաժամկետ պայմանագրերի փոխարինում ուղիղ վաճառքով, ռեսուրսների խնայողություն:
  • Կայուն և կանխատեսելի դրամական մուտքեր բանկից կամ վարկային կազմակերպությունից:

Հիշեցնենք, որ վերջերս Էկոնոմիկայի նախարարությունում տեղի էր ունեցել քննարկում լիզինգի ոլորտին առնչվող մի շարք հարցերում։

Կիսվել նյութով