Մի քանի տարի առաջ Հայաստանում շատ քչերն էին տեղեկացված, թե ինչ է տելեգրամը։ Այդուհանդերձ, ներկայումս շատերն այն օգտագործում էին ուղղակի շփվելու համար հարմար, սակայն տելեգրամի ներուժը ավելին է։
Ելնելով մեր նախորդ կրթական նյութերից շատերն արդեն ունեն պատկերացում, թե ինչպես զարգացնել իրենց բիզնեսը՝ Ֆեյսբուք և ինստագրամ սոցիալական ցանցերում:
Շարունակելով ՓՄՁ-ների և բիզնեսի համար կրթական նյութեր պատրաստելը, այսօր կխոսենք տելեգրամի մասին:
Ի՞նչ է տելեգրամը
Տելեգրամը աշխարհի ամենահայտնի մեսենջերներից մեկն է։ Դրանից օգտվում է շուրջ 700 միլիոն մարդ՝ ողջ աշխարում։ Այս հարթակը իր հիմնական գործառույթներով նման է այլ մեսենջերներին՝ տեքստային, ձայնային հաղորդագրությունները, տեսաուղերձները, լուսանկարները, տեսանյութերն ու ֆայլերը տեղ հասցնելու միջոց է։ Այս տեսանկյուններից այն կարծես թե ոչնչով չի տարբերվում իր մրցակիցներից։ Սակայն ի”նչն է իրեն դարձնում յուրահատուկ։
- Բազում սերվերներ աշխարհի տարբեր ծայրերում, ինչը թույլ է տալիս շատ արագ ու անվտանգ նամակները հասցնել զրուցակցին։ Դրա շնորհիվ տելեգրամը առավելություն ունի մրցակիցներից։
- Անվճար է և առանց գովազդների (առաջին հայացքից բիզնեսով զբաղվող մարդկանց 2-րդ հատվածը կարող է վախենալու թվալ, սակայն․․․)
- Հուսալի պաշտպանություն կիբերհարձակումներից։
- Չկան սահմանափակումներ նամակագրության և ֆայլերի չափսերի։ 1 նամակով կարող եք ուղակել այնքան ֆայլ՝ որքան ցանկանում եք, սակայն դրանց ընդհանուր «քաշը» չպետք է գերազանցի 1,5 գեգաբայթը։
- Մինչև 200000 մասնակից ունեցող խմբային չաթեր, թեմատիկ ալիքներ (անսահմանափակ հետևորդների քանակով)․
- Ցանկացած ֆայլի և փաստաթղթի ուղարկում։
- Գաղտնի չաթեր և խմբեր։
- Հեշտ է օգտագործելը և պահանջում է քիչ ռեսուրսներ։
- Պահում է ֆայլերը «ամպիկում»։ Այսինքն ֆայլերը չեն զբաղեցնում ձեր սարքավորումների հիշողությունը։
- Ինքնաոչնչացվող նամակներ։ Կարող եք ընտրել այն ժամանակահատվածը, որից անցնելուց հետո նամակները ինքնաբերաբար կոչնչանան։
- Սինխրոնացնում է նամակները բոլոր այն սարքավորումների վրա, որոնցով գրանցված եք։ Կարող եք նույնիսկ հեռախոսով սկսել հավաքել նամակը և այն ուղարկել համակարգչով։ Կամ հակառակը։
Սրանք այն առավելություններից մի քանիսն էին, որոնք ունի տելեգրամը։
Տելեգրամում չկան գովազդներ։ Դա հարթակի ստեղծողների պաշտոնական քաղաքականությունն է։ Այս հարթակը ուշադրություն է գրավում բոլոր նրանց մոտ, ովքեր հոգնել են այլ մեսենջերների անսպառ գովազդներից։ Այն հրաշալի օգնում է, եթե ձեր թիրախային լսարանը այն մարդիկ են, ովքեր հետևում են ինտերնետ-թրենդներին և չեն ընդունում հնաոճ ու ձանձրալի գովազդը։
Տելեգրամի առաջխաղացում չի ապահովի վաճառքների 100 %-անոց աճ և շատ մարդկանց չի հրավիր կայք։ Այդ ամենի համար չկան մեզ համար սովորական դարձած ինտերնետ պաստառները, չի կարելի ստեղծել օնլայն խանութներ ստեղծել չեք կարող հարթակի ներսում, ալգորիթմներով և որոնումներով կոնտենտ ձեզ չի առաջարկվում։ Թեմատիկ ալիքները ստեղծված են մարդկանց ներգրավելու և հաճախորդներին պահելու համար։
Ինչու՞ օգտվել տելեգրամից
Ոչ միայն շփման ու սթիքերների համար, այլ նաև հեղինակային կոնտենտի համար։
Տելեգրամի ալիքները դառնում են եկամտաբեր բիզնեսներ։ 2017 թվականի ամռանը, հայազգի Արթուր Չապարյանը վաճառեց իր ալիքը 1,2 միլիոն ռուբլու դիմաց, իսկ նոր ղեկավարը նույն ամսին վաճառեց այն արդեն 5,5 միլիոն ռուբլով։ Այդ դեպքերից առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ տելեգրամյան ալիքը կարող է եկամտի աղբյուր դառնալ։
Ի՞նչ ձևաչափեր է օգտագործում տելեգրամը
Բոտեր
Մեծ ընկերությունները օգտագործում են տելեգրամը հաճախորդների հետ կապ հաստատելու և կապը պահելու միջոց։ Տելեգրամի առավելությունը նրանում է, որ աշխատակիցը պարտավոր չէ 24/7 սպասարկելու հաճախորդներին։ Ավելի արագ ու առանց մեծ ջանքերի այս հարցը կարող է կարգավորել տելեգրամ բոտ։
Բարդ գործողություններ կատարող բոտեր ստեղծելու համար կարող է պետք գալ ծրագրավորողների միջամտությունը, սակայն ավելի պարզ ֆունկցիաներ կատարող բոտեր կարող եք ստեղծել և դուք։ Տելեգրամն արել է ամեն ինչ, որպեսզի բոտերի ստեղծման գործընթացը լինի հեշտ ու հասկանալի։ Որպեսզի ստեղծեք սեփական բոտ, պետք է որոնման համար հատկացված մասում գրել @BotFather և հետևել հրահանգներին։
Տելեգրամ բոտերը կատարում են յուրահատուկ գործողություններ։
Կան բոտեր, որոնք նախատեսված են՝
- Սովորելու
- Խաղերի
- Համացանցում որոնման
- Հիշեցումների
- Այլ մարդկանց հետ կապ հաստատելու
- Այլ սերվերների հետ կապ հաստատելու
- Թարմացումների
- Վիճակագրության
- Հարցումների
- Երգերի
- Ֆիլմերի
համար։
Կան բազում կազմակերպություններ, որոնք ստեղծել են իրենց պարզագույն բոտերը՝ պարզ հարցերին պատասխանելու համար։
Խմբակային չաթեր
Ստեղծեք խմբակային չաթ, եթե ունեք քիչ լսարան, օրինակ կրթական նյութերի, պարի խմբակի կամ աշակերտների համար։ Նման չաթերում հեշտ է ինֆորմացիայով կիսվելը ր շփվելը։
Խմբակային չաթերը կարող են օգնել նաև ձեր բիզնեսին՝ ներքին շփումների համար։
Հիշեք, որ այս չաթերում մինչև 200000 մարդ կարող է լինել, ինչը գովազդի համար հիանալի հարթակ է, իհարկե, եթե չաթի ադմինիստրատորները թույլատրում են այն։
Ալիքներ
Ալիքները տելեգրամի յուրահատուկ առանձնահատկություններից մեկն է և գլխավորը։ Տելեգրամյան ալիքները առօրյա լրահոսի և բլոգատիպ նորությունների հարթակի խառնուրդ ներ են։ Օգտագործեք այն որպես նորույթներ հրապարակելու հարթակ։ Այն պահից, երբ օգտատերը բաժանորդագրվում է ալիքին, նա տեսնում է այն իր նամակագրությունների բաժնում։ Երբ նոր հրապարակում է տեղադրվում ալիքում՝ բաժանորդագրված մարդիկ ստանում են ծանուցում։
Նման կառուցվածքը լավ օգնում է լրահոս տեղադրող ընկերություններին, սակայն կարող է ոչ օգտակար լինել փոքր բիզնեսների համար։
Այս հարթակից օգտվողները չեն բաժանորդագրվում այն բոլոր ալիքներին, որոնք տեսնում են, քանզի ծանուցումները նրանց շեղելու են իրենց հիմնական գործից։ Այս հարթակում ձեզ չեն օգնի գեղեցիկ լուսանկարները, որոնք հեղեղված են ինստագրամում։ Այստեղ մարդիկ գնահատում են հետաքրքիր, թարմ ինֆորմացիան։ Ձեր բրենդը պետք է դառնա հետաքրքիր «զրուցակից» հետևորդների համար։
Այստեղ կարող եք ձեր ապրանքից բացի նաև զետեղել այլոց գովազդները։ Կամ ձեր գովազդները զետեղել այլոց ալիքներում՝ բերելով նոր հետևորդներ և հաճախորդներ։
Հավելենք, որ տելեգրամ հարթակն հասանելի է՝ Android, iOS, Windows Phone, Windows NT, macOS և Linux օպերացիոն համակարգերն օգտագործող հաճախորդների համար: Այս հարթակի հիմքում ընկած է անվտանգությունը, այդ պատճառով տելեգրամի համակիրները շատ են և օրեցօր աճում են։
Վերջում չմոռանաք բաժանորդագրվել մեր տելեգրամյան ալիքին սեղմելով այստեղ կամ սքանավորելով ներքոնշյալ QR կոդը: