ARMSME

«Թույլատվական փաստաթղթեր» էլէկտրոնային համակարգին միացել են նոր պետական մարմիններ

Ինչպես տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն՝ «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացվել են նաև ՀՀ պաշտպանության, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները և ՀՀ ոստիկանությունը։

Նշենք, որ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի ներդրման նպատակը մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացի պարզեցումն է և ժամանակի ու ռեսուրսների խնայումը՝ նվազագույնի հասցնելով պետական մարմինների հետ շփումները։

Այս համակարգի միջոցով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները կարող են դիմել և ստանալ արտահանման, ներմուծման, ինչպես նաև տարանցման ժամանակ կիրառվող ցանկացած լիցենզիա կամ թույլտվություն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ առանց այցելելու որևէ պետական մարմին:

Հիշեցնենք, որ «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: Ծրագրին աստիճանաբար միանում են թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն: Ներկա դրությամբ համակարգում արդեն իսկ ընդգրկված է 8 պետական մարմին:

Կիսվել նյութով