ARMSME

2022 թվականի հուլիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022 թվականի հուլիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները:

2022թ․ հունվար–հուլիսը 2021թ․ հունվար–հուլիսի համեմատությամբ՝

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.1%

  • արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7.0%–ով
  • ծառայությունների ծավալն աճել է 27.5%–ով
  • առևտրի շրջանառությունն աճել է 12.5%–ով
  • շինարարության ծավալն աճել է 13.6%–ով
  • արտահանման ծավալն աճել է 43.9%–ով
  • ներմուծման ծավալն աճել է 50.1%–ով

2022թ․ հուլիսը 2021թ․ հուլիսի համեմատությամբ՝

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 19.4%

  • արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 13.7%–ով
  • ծառայությունների ծավալն աճել է 30.6%–ով
  • առևտրի շրջանառությունն աճել է 21.3%–ով
  • շինարարության ծավալն աճել է 16.8%–ով
  • արտահանման ծավալն աճել է 82.2%–ով
  • ներմուծման ծավալն աճել է 58.8%–ով

Սեղմելով այստեղ կարող եք ծանոթանալ 2022 թվականի հունիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներին:

Կիսվել նյութով