E-mail մարքեթինգը բիզնեսի համար թվային մարքեթինգի ամեաօգտակար ու տարածված գործիքներից մեկն է: Այն թույատրում է ստեղծել ուղիղ կապեր բրենդի (բիզնեսի կամ ընկերության) և հնարավոր կամ ներկա հաճախորդի հետ: Email մարքեթինգի արդյունքը կարող է լինել ինչպես ընկերության նկատմամբ հաճախորդների վստահության բարձրացումն, այնպես էլ վաճառքների խթան։ Այն կարող է օգնել նաև արդեն իսկ «ձեռք բերած» հաճախորդների պահպանումը:
Մարքեթոլոգները հավաքում են բազաներ, պատրաստում են նամակներ, ուղարկում են դրանք և հետևում դրանց արդյունավետությանը:
Վիճակագրության համաձայն 2022 թվականի դրությամբ email-երից օգտվում է ավելի քան 4.2 միլիարդ մարդ: Եթե համեմատենք այս ցուցանիշը 5 տարի վաղեմության ցուցանիշի հետ կտեսնենք, որ 2017-ին email-երից օգտվում էր 3.7 միլիարդ մարդ: Անզեն աչքով նկատելի է, որ մարդիկ ավելի շատ են սկսում նախընտրել e-mail-ը:
Պատմությունը
Թվային մարքեթինգը արագ սկսեց զարգանալ թվային տեխնոլոգիաների զարգացման հետ՝ 21-րդ դարում: Մինչը դա, երբ էլեկտրոնային նամակները դեռ հաճախորդների մեծ մասի համար նորություն էր, թվային մարքեթինգը այդքան էլ արդյունավետ չէր: 1978 թվականին Գերի Թյուրկը, Digital Equipment Corporation-ից, դարձավ առաջինը, ով ուղարկեց մաասայական նամակներ: Նա միանգամից 400 հոգու ուղարկեց էլեկտրոնային նամակ: Թյուրկը դա արեց ARPANET-ի օգնությամբ, որը հեռանկարային նախագծերի գործակալություն էր: Գերի Թյուրկը պնդում է, որ դա իրենց կազմակերպությանը բերեց 13 միլիոն ԱՄՆ դոլար:
Այնուամենայնիվ, երբ e-mail մարքեթինգը դարձավ ուղղակի հաղորդկցության գործիք, օգտատերերը սկսեցին նման նամակները անվանել սպամ ու դրանց ավելի քիչ ուշադրություն դարձնել: Երբեմն նրանք արգելափակում էին հաղորդագրությունն ուղարկողին, երբեմն կիրառում էին ֆիլտրեր դրանք զտելու համար, սակայն 1990-ականներին ոչ ոք չէր կարող գուշակել տեխնոլոգիաների նման աճի մասին:
Թյուր կարծիքներ
Կա մի քանի թյուրըմբռնում կապված email մարքեթինգի հետ, որոնք մեծ տարածում են գտել:
1. E-mail մարքեթինգը սպամ է:
Email մարքեթինգի ու սպամ տարածումների միջև հիմնական տարբերությունն այն է, որ առաջին դեպքում այն հիմնականում «շփման» միջոց է հետևորդների հետ՝ հիմնված հատուկ մշակված բազայի վրա՝ նախնական համաձայնությամբ: 2-րդը՝ սպամ տարածումները, հիմնականում գովազդային բովանդակությամբ տարածումներ են՝ հիմնված բազաների վրա, որոնք եկել են բաց աղբյուրներից՝ առանց համաձայնության, ինչը խախտում է ցանկացած երկրի օրենք:
2. E-mail մարքեթինգը դա էլեկտրոնային փոստերի տարածումն է:
Հիմնական տարբերությունն այս 2 տերմինների այն է, որ e-mail տարածումը դա միայն e-mail մարքթեինգի մաս է: Տարածումը՝ գործողություն է, իսկ e-mail մարքեթինգը՝ ռազմավարություն:
Հնարքներ, որոնք կբարձրացնեն e-mail մարքեթինգի արդյունավետությունը
Բացառիկ հաճախորդների ցանկ. Հաճախորդների ցանկն ու նրանց մասին տեղեկությունը պետք է պահպանվեն հետագա գործողությունների համար, սակայն մարքեթոլոգները պետք է առանձնացնեն այն բացառիկ հաճախորդներին, որոնց կուղարկեն միայն յուրահատուկ ակցիաների, զեղչերի և այլնի մասին:
Հետաքրքիր վերնագրեր. Հետաքրքիր վերնագրերը թույլատրում են ընդգծել նամակը, մյուսների մեջ, գրավում են ստացողի ուշադրությունը, տալիս են էմոցիաներ:
Հատուկ ոճի, ձեռագրի, gif-երի ու գրաֆիկական պատկերների օգտագործում: Ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում, այս հնարքի կիրառումը կօգնի ընդգծել նամակը՝ դրան տալով հետաքրքիր ու գեղեցիկ տեսք: Փաստն այն է, որ եթե դուք ուղարկում եք նամակները հատուկ ոճով, ունեք հստակ ձեռագիր ու դրանցում երբեմն օգտագործում են գրաֆիկական պատկերներ ու gif-եր, ապա այն ավելի երկար է պահպանվում հաճախորդի հիշողության մեջ:
E-mail մարքեթինգի առավելությունները
Անկասկած, մարքեթոլոգների կողմից կիրառվող այս գործիքն ունի մի շարք առավելություններ, որոնց շնորհիվ էլ այն սիրված է նրանց կողմից։
- Հետորդ = հաճախորդ․ E-mail մարքեթինգի օգնությամբ ձեր հետևորդները շատ հեշտ կարող են դառնալ ձեր հաճախորդները։
- Հասանելիություն․ Այն հասանելի է գրեթե բոլորին։
- Սեգմենտավորում․ Դուք եք ընտրում ում ուղարկել նամակը։
- Կապ հետևորդների հետ․ Պահպանվում է հետևորդի հետ մշտական կապը՝ նրանց մեջ ենթագիտակցության մեջ պահպանելով ձեր բրենդը։
- Արագություն․ Այն շատ արագ է՝ ցանկացած դեպքում։ Սկսելու ժամանակ, ուղարկելու ընթացքում և այլն։
- Մեծ շահույթ․Ներդրումները քիչ են՝ շահույթը մեծ (իհարկե, ճիշտ աշխատելու դեպքում)։
- Արդյունավետություն․ Արդյունավետ է, որին կարող եք հետևել ինքներդ։
- Դյուրինություն․ Ծրագրերից օգտվելը հեշտ է և չի պահանջում գերբնական ունակություններ։
- Պարզություն․ Այն պարզ է։ Ցանկացած հաճախորդ այն կարող է հեշտությամբ օգտագործել։
Այսքանն էինք պատրաստել e-mail մարքեթինգի մասին։ Հուսով ենք, որ այն ձեզ օգտակար կլինի։
Ընթերցեք մեր մյուս կրթական նյութերը ևս ու միացեք մեր տելեգրամին՝ սեղմելով այստեղ։