ARMSME

ՀՀ ծառայությունների ոլորտի ցուցանիշները

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է ծառայությունների ոլորտի ցուցանիշները՝ 2022թ․ հունվար–հուլիսը 2021թ․ հունվար–հուլիսի համեմատ:

Աճ է գրանցվել ծառայությունների բոլոր տեսակների գծով։

Ըստ այդմ՝

Ծառայությունների ծավալն աճել է 27.5%-ով։

  • կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 25.6%,
  • մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 7.0%,
  • տրանսպորտ՝ 39.6%,
  • մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն` 17.3%,
  • տեղեկատվություն և կապ՝ 29.5%,
  • առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 6.8%,
  • կրթություն՝ 15.2%,
  • ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 43.6%։

2022թ․ հուլիսը 2021թ․ հուլիսի համեմատ ծառայությունների ծավալն աճել է 30.6%-ով։

  • կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 12.3%,
  • մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 12.3%,
  • տրանսպորտ՝ 24.7%,
  • մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 9.0%,
  • տեղեկատվություն և կապ՝ 42.7%,
  • կրթություն՝ 12.5%,
  • ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 73.0%։

Անկում է գրանցվել՝

  • առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ -11.8%,
  • անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ -10.7%։

Արդյունաբերության ոլորտի ցուցանիշներին կարող եք ծանոթանալ սեղմելով այստեղ:

Կիսվել նյութով

Տեքստ