Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է ՀՀ արդյունաբերության ոլորտի ցուցանիշները՝ 2022թ․ հունվար–հուլիսը 2021թ․ հունվար–հուլիսի համեմատ:
Ըստ այդմ՝
- Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7.0%–ով:
- Հանքագործական արդյունաբերության ծավալը կրճատվել է -9.1%–ով։
- Մշակող արդյունաբերության ծավալն աճել է 16.4%–ով:
Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից աճել են՝
- սննդամթերքի արտադրության ծավալը՝ 11.1%-ով,
- այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 82.2%-ով,
- հիմնային մետաղների արտադրության ծավալը՝ 27.6%-ով,
- խմիչքների արտադրության ծավալը՝ 1.6%–ով,
- ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 6.6%-ով,
- պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 41.9%-ով,
- հագուստի արտադրության ծավալը՝ 6.3%–ով,
- կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 28.5%-ով,
- փայտանյութի մշակում՝ բացի կահույքից, աճել է 61.6%–ով,
- պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում՝ աճել է 7.7%-ով,
- մանածագործական արտադրատեսակների արտադրության ծավալն աճել է 40.9%-ով,
- կահույքի արտադրության ծավալը՝ 22.1%-ով։
Կրճատվել են՝
- քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ -15.5%–ով,
- էլեկտրական սարքավորանքի արտադրությունը՝ -4.0%-ով,
- ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունը՝-0.9%-ով, դեղագործական արտադրանքի արտադրությանը՝ -5.4%-ով,
- մեքենաների և սարքավորանքի նորոգումը՝ -11.2%-ով:
Նշենք, որ 2022 թվականի հուլիս ամսվա մակրոտնտեսական ցուցանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: