ARMSME

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 10 տոկոս​ 

Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝

  • վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10%
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11,5%, 
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8,5%: 

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը:

Հիշեցնենք, որ վերջին վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ փոփոխվել էր օգոստոսի 2-ին: Այդ հաղորդագրությունը կարող եք ընթերցել այստեղ:

Կիսվել նյութով