Ի տարբերություն մեծ ընկերությունների, փոքր ու միջին բիզնեսը չունի մեծ բյուջե գովազդի ու մարքեթինգի համար: Հենց այս պատճառով փոքր ընկերությունների ղեկավարները պետք է լինեն մեծ երևակայության տեր, նպատակասլաց ու իրենց ողջ ժամանակը նվիրեն ինչ-որ նոր ու յուրահատուկ բան մտածելուն, որը կօգնի բիզնեսի առաջխաղացմանը: Ի ուրախություն, տեխնոլոգիական զարգացումը թույլ է տալիս անել այնպիսի քայլեր, որոնց մասին նախկինում երազելն էր անհնար: Այս ամենին գումարեք, որ դրանց մեծ մասը անվճար են և ստանում եք այն ցանկալի արդյունք: Սակայն ինչպե՞ս առաջխաղացնել բիզնեսը, ի՞նչ անել հաջողության հասնելու համար:
Ներկայացնում ենք 15 հնարք, որոնց շնորհիվ ձեր փոքր բիզնեսին կծանոթանան շատերն ու այն կգրանցի հաջողություններ: Ընթերցեք նյութը, ընտրեք ձեզ հարմար տարբերակներն ու առաջնորդվեք դրանցով:
1. Լավ կայք
Առանց կայքի մեր օրերում անիմաստ է: Յուրաքանչյուր բիզնես պետք է ունենա իր կայքը, որը կպատմի բիզնեսի մասին, կներկայացնի ապրանքները և/կամ ծառայությունները, հղումներ կտա այլ հարթակներին, կպատմի թիմի մասին և այլն: Կայք ունենալը շատ կարևոր է, իսկ որակյալ ու պարզ կայք կարող եք պատվիրել ՎԵՆՏԵ-ից:
2. Պատմեք կայքի մասին
Պատմեք կայքի մասին բիզնեսի սոցիալական ցանցերի էջերում: Դրանց հղումներն ուղարկեք որոնող համակարգերին: Օպտիմիզացրեք դրանք, զբաղվեք առաջխաղացման և որոնման համակարգերում հայտնվեք լավագույնների ցանկում:
3. Մասնակցեք պրոֆեսիոնալ քննարկումների
Կիսվեք ձեր գաղափարներով ու մտքերով, գրավեք նրանց ուշադրությունն այն ամեին վրա, ինչ անում եք:
4. Խնդրեք գոհ հաճախորդներին կիսվել ձեր մասին իրենց կարծիքով
Հաճախորդների կարծիքներն ավելի ազեցիկ են ու կարող են կողմնորոշիչ դառնալ այլ մարդկանց համար:
5. Զբաղվեք մեյլ մարքեթինգով ու հավաքեք հետևորդների բազա
Թե ինչ է մեյլ մարքեթինգն ու որքան կարևոր է այն կարող եք ընթերցել այստեղ:
6. Ստեղծեք բիզնեսի մասին պատմող կարճ շնորհանդես
Կարո՞ղ եք հեշտ ու պարզ ներկայացնել ձեր բիզնեսը 30 վայրկյանվա ընթացքում: Եթե ոչ, ապա սովորեք պատրաստել շնորհանդես (պրեզենտացիա) հնարավորինս շուտ: Եթե ոչ հիմա, ապա ապագայում այն պետք կգա:
7. Առաջարկեք անվճար խորհրդատվություն
Սա կօգնի ձեռք բերել հաճախորդների վստահությունն ավելի լավ, քան ցանկացած գովազդ կամ ինչ-որ համագործակցություն:
8. Կապ պահեք մամուլի հետ
Եթե ունեք աշխարհին պատմելու բան, ապա ստեղծեք ճիշտ հաղորդագրություն, կապ պահեք մամուլի հետ, որպեսզի տարածեն դրանք:
9. Նշեք մարդկանց, երբ հրապարակումներ եք կատարում սոց. ցանցերում
Այս դեպքում հրապարակումը կնկատի ոչ միայն ձեր հիմնական լսարանն, այլ ձեր ընկերները և նրանց ընկերների ընկերները, ում նշել եք:
10. Կարծիքներ գրեք այլ հարթակների մասին, որոնցից օգտվում եք
Դա օգտակար է 2 կողմին էլ: Ծառայությունը ստեղծողներին անհրաժեշտ է հետադարձ կապ, իսկ ձեզ ուշադրություն այլ մարդկանց կողմից:
11. Ձեր բլոգում գրեք ձեր բիզնեսին վերաբերյալ նյութեր
Կարող եք ստեղծել ու զարգացնել սեփական բլոգը կամ կապվել արդեն նյութեր ունեցող մարդկանց հետ ու վերարտադրել իրենց նյութերը: Այդպես նույնպես կգրավեք մարդկանց ուշադրությունը:
12. Մրցույթներ սոց. ցանցերում
Երբ մարդիկ մասնակցում են մրցույթների, նրանք այսպես թե այնպես պատմում են իրենց ընկերներին ու ծանոթներին ձեր մրցույթի և/կամ ընկերության մասին: Այստեղ հնարավորություններն ու տարբերակները մեծ են, իսկ ուշադրությունը՝ շատ:
13. Կապեր հաստատեք Linkedin-ով
Այս սոց. ցանցը հրաշալի տարբերակ է նոր կապեր ստեղծելու համար: Շփումը լուրջ թեմաների շուրջ միշտ օգտակար է, իսկ այս ամենի հետ մեկտեղ կկարողանաք խոսել ձեր բիզնեսի մասին ու նոր հմտություններ ձեռք բերել:
14. Ունեցեք բրենդային ստորագրություն՝ պաշտոնական նամակներիի համար
Ավելացրեք դրան ձեր ընկերության տարբերանշանը, ձեր կայքի հղումը: Այս ամենը երևում է պրոֆեսիոնալ և ուշադրություն է գրավում:
15. Շփվեք հաճախորդների հետ
Հարգալից ու բարեհամբույր լինելը կարող են դառնալ «հրաշքների» հիմք: Եթե դուք հարգալից շփվեք հաճախորդների հետ ու պահեք կապը դա լավ նախադրյալ կարող է հանդիսանալ հավատարմության համար:
Այսքանով, ավարտում ենք բիզնեսի առաջխաղացումն ապահովելու առաջին մասը: Շուտով կներկայացնենք 2-րդ մասը, իսկ մինչև այդ կարող եք ընթերցել մեր մյուս կրթական նյութերը ևս ու միանալ մեր տելեգրամին՝ սեղմելով այստեղ: