Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022 թվականի արդյունաբերության ոլորտի ցուցանիշները։
Ըստ այդմ՝
2022 թվականի հունվար-օգոստոսը 2021 թվականի հունվար օգոստոսի համեմատ՝
- Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 9.2%–ով։
- Հանքագործական արդյունաբերության ծավալը կրճատվել է -7.9%–ով։
- Մշակող արդյունաբերության ծավալն աճել է 18.9%–ով։
Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից աճել են՝
- սննդամթերքի արտադրության ծավալը՝ 11.5%-ով,
- այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 111.4%-ով,
- հիմնային մետաղների արտադրության ծավալը՝ 29.6%-ով,
- խմիչքների արտադրության ծավալը՝ 5.4%–ով,
- ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 2.6%-ով,
- պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 42.0%-ով,
- հագուստի արտադրության ծավալը՝ աճել է 7.1%–ով,
- կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրության ծավալը՝ աճել է 34.4%-ով
- փայտանյութի մշակում՝ բացի կահույքից՝ 57.9%–ով,
- պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում՝ աճել է 6.6%-ով,
- մանածագործական արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 40.7%-ով,
- կահույքի արտադրության ծավալը՝ 21.4%-ով
Կրճատվել են՝
- քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրության ծավալը՝ -12.3%–ով,
- ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունը՝ -1.3%-ով,
- դեղագործական արտադրանքի արտադրության ծավալը՝ -7.5%-ով
- մեքենաների և սարքավորանքի նորոգումը՝ -4.4%-ով։
Հուլիս ամսվա ցուցանիշները կարող եք գտնել այստեղ։