ARMSME

Ի՞նչ է B2C վաճառքը

B2C (business-to-consumer, «բիզնեսը սպառողի համար»)՝ բիզնեսի և անհատ անձանց կոմերցիոն կապը: B2C շուկայում վաճառվում են ապրանքներ ու մատուցվում են ծառայություններ ուղիղ սպառողի համար: Ուղիղ բառն այստեղ ավելորդ չէ, քանզի ապրանքն ու ծառայությունը հասնում է սպառողին վերջնական տեսքով:

Պարզ ասած, B2C սեկտորին են վերաբերվում ցանկացած շուկայական ապրանք, օնլայն խանութները, ճաշարանները, սրճարանները, ռեստորանները, ժամանցի վայրերը և այլն:

Ձևակերպենք այսպես, եթե լոգիստիկ ընկերությունը ապրանք է առաքել անհատ սպառողին, դա B2C է, իսկ եթե որոշ խմբաքանակ այլ ընկերությանը դա B2B է, բիզնեսը՝ բիզնեսին: Ի դեպ, B2B վաճառքների մասին ավելի հանգամանալից կարող եք ընթերցել սեղմելով այստեղ:

B2C խաղացողները հավաքում են տեղեկություն սպառողների մասին: Շեղվելով թեմայից՝ տվյալների հետ աշխատանքը ցանկացած ընկերության գովազդի հիմքն է:

B2C շուկայի գնորդների մեծ մասը չի համարվում պրոֆեսիոնալ կամ փորձագետ, որը խորը ուսումնասիրություններ է կատարել ապրանքը գնելուց կամ ծառայությունից օգտվելուց առաջ: Պրակտիկ նպատակներից բացի, գնում կատարելուց մեծ դեր է խաղում նաև գնորդի էմոցիոնալ վիճակը:

Այս շուկայում բիզնեսն օգտագործում է միատեսակ լուծումներ և «մարքեթինգային պատրաստություն»: B2C հատվածի վաճառքների գործընթացը շատ կարճ է տևում: Վաճառքները կատարվում են «հիմա և այստեղ» սկզբունքով:

Պատկերացրեք գնելու եք մեկ շիշ ջուր, որն այդ պահին ձեզ համար կարող է համարվել առաջին անհրաժեշտության ապրանք: Դուք ուղղակի կգնեք այն, դառնալով B2C սպառող:

B2C վաճառքների համար կարևոր նշանակություն ունի նաև, թե որտեղ է վաճառքի կետը, որքանով են դրանք հասանլի և այլն: Այս առանձնահատկությունը միշտ զրոյանում է օնլայն վաճառքների և առաքման առկայության դեպքում, սակայն այն ցանկացած այլ պարագայում մեծ դեր է խաղում:

Այս սեգմենտի համար նշանակալի է նաև խմբակային արտադրությունը: Վերջնական սպառողը դեպքերից հիմնականում գնումներ է կատարում ոչ մեծ խմբաքանակներով, այդ պատճառով պետք է «հարմարվել» յուրաքանչյուր հաճախորդի: Ամենաարդյունավետ տարբերակը փոքր խմբաքանակներով և մի քանի տարբերակով պատրաստելն է՝ սպառողի ընտրության համար: Վաճառողը կենտրոնանում է ոչ թե կոնկրետ հաճախորդի, այլ շուկայի թրենդների վրա:

Մեր մյուս կրթական նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ: Միացեք մեր տելեգրամին այստեղ:

Կիսվել նյութով