ARMSME

Քարտային վճարումներ. Դրանց զարգացումն ու դերը բիզնեսում

Շարունակելով բիզնեսին առնչվող կրթական նյութեր պատրաստելը, այս անգամ կխոսենք քարտային վճարումների մասին:

Քարտային վճարումների առաջին համակարգը ստեղծվել է Ամերիկայում՝ 1949 թվականին: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Ֆրենկ ՄաքՆամարան՝ հայտնի գործիքավորող կոմպոզիտորը, Մանհեթենի ռեստորանում ճաշելիս մոռացել էր իր դրամապանակը: Առանց վճարելու հեռանալու ամոթը ստիպեց նրան վերադառնալ 1 տարի անց և «մարել պարտքերը» փոքրիկ ստվարաթղթե քարտով, որը Diners Club Card-ի նախատիպն էր: Հետագայում այն դարձավ աշխարհի առաջին բազմաֆունկցիոնալ վճարային քարտը:

Բնականաբար, քարտային վճարումների զարգացումը միանգամից տեղի չունեցավ։ Վճարումների ոլորտը տարիների ընթացքում տեսել է բազմաթիվ փոփոխություններ, բայց հենց համացանցը է դարձել դրա արմատական վերափոխմանը:

Որոշ երկրներում առ այսօր կանխիկ վճարումները գերազանցում են անկանխիկին, սակայն օրինակ Շվեդիայում 2011 թվականին վճարումների 97%-ն իրականացվում էր անկանխիկ վճարումների շնորհիվ։ 2015-ին այդ թիվը դարձավ 98%, իսկ 2020 թվականին, ուշադրություն, 99,5%. Պատկերացնու՞մ եք, վճարումների ընդամենը 0,5%-ն է իրականացվում կանխիկ։ Նույնիսկ եկեղեցական հավաքների ընթացքում նվիրաբերված գումարների 40%-ը անկանխիկ է։

Հետագայում տեխնոլոգիաների զարգացումը ծնեց NFC՝ անհպում վճարումները։ Այս զարգացումը դեռ շարունակվելու է։

Ըստ հաշվարկների 2022 թվականին սպառողները էլեկտրոնային առևտրի վրա ծախսել են 600 միլիարդ դոլար: Այս թիվը տարեցտարի կաճի՝ հետևաբար քայլ առ քայլ կվերանա կանխիկը։

Բնական է, որ քարտային վճարումները չէին կարող անմասն թողնել նաև բիզնեսը։

Քարտային վճարումների համակարգը բիզնեսի զարգացման մի քանի նախադրյալներ ունի, որոնք էլ նպաստում են ՓՄՁ-ների ընդլայնված աշխատանքին, ահա դրանք՝

  • Քարտային վճարումները նպաստում են դրամական միջոցների հոսքի բարելավմանը, այլ կերպ ասած խուսափում ենք թղթային «չեկային» համակարգից վերածելով այն էլեկտրոնայինի:
  • Քարտատերերը սովորաբար ավելի շատ են ծախսում, քան կանխիկ գնումներ կատարող մարդիկ: Ըստ Forbes-ի ՝ մարդիկ ավելի շատ են ծախսում, երբ չեն սահմանափակվում իրենց դրամապանակում առկա կանխիկ գումարով:
  • Եթե ցանկանում եք ընդլայնել ձեր բիզնեսը համցանցում, քարտի ընդունումը գրեթե պարտադիր է: Ամերիկայի անկախ բիզնեսի ազգային ֆեդերացիան գնահատում է, որ առցանց գնումների 90%-ը կատարվում է կրեդիտ քարտերի միջոցով:

Փոփոխվող վճարումների աշխարհը

Վաղուց բիզնեսները «կախված» էին փոստային առաքումներից/պատվերներից և «չեկային» վճարումներից: Եվ չնայած այս համակարգը դեռևս գործում է, սակայն այն դանդաղ ընթացք ունի ու սպառողների պահանջներին չի համապատասխանում: Առցանց վճարումների համակարգը հնարավորություն է տալիս բիզնեսի արագ աճին:

Աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում տեղական և միջազգային ձեռնարկատերերը օգտագործում են իրենց վաճառողներին արագ, կայուն ու հարմար ծառայություններ մատուցելու համար:

Քարտային վճարումների համակարգը Հայաստանում

Ինքներդ  որոշեք, թե ինչի համար եք ցանկանում ձեռք բերել վճարային քարտը, և ինչ տեսակի քարտ է ձեզ անհրաժեշտ.

1.Եթե այդ քարտով նախատեսում եք ստանալ աշխատավարձ ՀՀ տարածքում և հայաստանյան գործատուի կողմից, ինչպես նաև գումար կանխիկացնել կամ գնումներ կատարել բացառապես վաճառքի հայկական կետերում, ապա ԱրՔԱ քարտը կարող է լինել ձեզ համար ամենաշահավետ տարբերակը: 

Ի դեպ, ԱրՔա-ն հապավում է՝ Armenian Carda․ Այն հիմնադրվել է 2000 թվականի մարտին։ Հայաստանն այ եզակի երկրներից է, որն ունի սեփական քարտային վճարային համակարգը։

2.Եթե այդ քարտով ստանալու եք աշխատավարձ, սակայն ձեզ անհրաժեշտ է նաև վարկային գիծ ձեռք բերել, ինչպես նաև օգտագործել արտասահմանում, ապա պետք է դիտարկեք  Mastercard-ի,  VISA-ի և միջազգային այլ հաշվարկային քարտի տարբերակները: 

Հայաստանյան օրենքը՝ անկանխիկ վճարում կատարողների համար

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը։ 

ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թ․ հուլիսի 1-ից 300 000 դրամը գերազանցող ապրանքների օտարման, օգտագործման, ծառայությունների մատուցման կամ այլ գործարքների դիմաց վճարումը և վճարի ստացումը, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից: 

Մեր կայքում կարող եք ընթերցել կանխիկ գումարի և քարտային վճարումների դրական ու բացասական կողմերի մասին:

Հիշեցնենք, որ դրամաշնորհային ծրագրերի և այլ կրթական նյութերի կարող եք ծանոթանալ մեր տելեգրամյան ալիքում:

Կիսվել նյութով