Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբեր ամսվա մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները:
Ըստ այդմ, 2022 թվականի հունվար-սեպտեմբերը 2021 թվականի հունվար սեպտեմբերի համեմատությամբ՝
- Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1%
- Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 10.0%–ով
- Ծառայությունների ծավալն աճել է 27.1%–ով
- Առևտրի շրջանառությունն աճել է 14.5%–ով
- Շինարարության ծավալն աճել է 14.3%–ով
- Գյուղատնտեսության ծավալն կրճատվել է -0.7%–ով
- Արտահանման ծավալն աճել է 63.8%–ով
- Ներմուծման ծավալն աճել է 61.6%–ով
2022 թվականի սեպտեմբերը 2021 թվականի սեպտեմբերի համեմատությամբ՝
- Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.6%
- Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 14.8%–ով
- Ծառայությունների ծավալն աճել է 26.3%–ով
- Առևտրի շրջանառությունն աճել է 20.7%–ով
- Շինարարության ծավալն աճել է 14.6%–ով
- Արտահանման ծավալն աճել է 150.0%–ով
- Ներմուծման ծավալն աճել է 82.2%–ով
2022 թվականի օգոստոս ամսվա մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ:



