Համեղ նախաճաշ, գեղեցիկ ու սննդարար օրվա սկիզբ․ ահա լավագույն օր ունենալու գրավականը։
Առավոտը պետք է սկսել հանգիստ, առանց ավելորդ ծանրաբեռնվածության. այն պետք է համեմվի առողջ սննդով, ինչպիսին է մյուսլին՝ հարուստ վիտամիններով և մանրաթելերով, առանց շաքարի պարունակության։
Նմանատիպ նախաճաշից հետո ստացված օրը երաշխավորված է։
Հենց այսպիսի արտադրանք է առաջարկում «Մորնին» ապրանքանիշը՝ 7 տարահամ մյուսլիներ, որոնք բարելավում են օրգանիզմի նյութափոխանակությունը, ստեղծելով վառ տրամադրություն՝ ողջ օրվա համար։
Գաղտնիք չէ, որ հաճելի սնվելուց հետո մեր օրգանիզմը արտադրում է համապատասխան հորմոնները, որոնք պատասխանատու են երջանկության զգացողության համար։ Մեր կյանքում ի հայտ եկած տարատեսակ դժվարություններին դիմակայելու մեթոդներից մեկը հաջողված ու ճիշտ սննդակարգն է, որում անպայման անհրաժեշտ է մեծ նշանակության տալ սիրելի մյուսլիներին։
էսքիզներ՝ մտքում, քննարկում՝ մեծ թիմի հետ, աջակցություն՝ Impact Hub-ից․ նախագիծը դառնում է գործող, իսկ բիզնեսը` մրցունակ։
Անցնելով այս անկանխատեսելի ճանապարհը ընկերությունը մշակել է ապագայի տեսլականը՝ կայուն արտադրական գործընթաց, հստակ վաճառքներով գործող ընկերություն։
Ռիսկերի մասին խոսելիս հիմնադիր Մագդա Կարապետյանը նշեց, որ ցանկացած ռիսկ՝ նոր մտքի սկիզբ է, միայն թե կարևոր է յուրաքանչյուր իրավիճակում ճիշտ կողմնորոշվել և դժվարություններն օգտագործել ի շահ ձեզ։
«Մորնին» մյուսլին ստեղծված է սիրով՝ արևոտ Հայասատանի անուշահամ չրերից և ընդեղենից։ Բաղադրությունը մշակված է սննդաբանի կողմից և չի պարունակում սննդային հավելումներ։
Կյանքի արագ ռիթմի, մշտական շտապողականության և վազքի մեջ, մյուսլին աչքի է ընկնում իր հարմարավետությամբ և արագ հասանելիությամբ: Մի քանի վայրկյան և առավոտյան խառնաշփոթի մեջ՝ նախաճաշը պատրաստ է։
«Մորնին» մյուսլիները կարող եք ձեռք բերել այստեղ:
Գնե՛ք հայկականը, ի շահ Հայաստանի և հայ արտադրողի։