ARMSME

Կորեայի զարգացման փորձը կտեղայնացվի Հայաստանում

ՀՀ էկոնոմիկայի  նախարարությունը, Կորեայի զարգացման ինստիտուտի հետ համատեղ, նախաձեռնել են իրականացնել «Գիտելիքի փոխանակման ծրագիր» (Knowledge Sharing Program): Այն նպատակ ունի տեղայնացնել Կորեայի զարգացման փորձը Հայաստանում:

Ծրագրի նպատակն է՝ նախ հիմնել նորարարական ընկերությունների բացահայտման/դասակարգման համակարգ, իսկ այնուհետև այդ ընկերությունների համար ներդնել հավաստագրման համակարգ՝ հիմնվելով կորեական փորձի վրա, որից հետո ՀՀ կառավարության մակարդակով կիրառել հնարավոր աջակցության մեխանիզմներ:

Ծրագիրը հնարավորություն կտա ոչ միայն բացահայտել նորարարական ՓՄՁ-ները, այլև ընդգծել դրանց կարևորությունը՝ ազգային տնտեսությունում, ինչպես նաև աջակցել դրանց զարգացմանը՝ ներդնելով աջակցության մեխանիզմներ:

Ծրագրի համակարգումն իրականացվելու է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ծրագրի տևողությունը 8-10 ամիս է, որն իրականացնելու նպատակով փնտրվում են տեղական փորձագետներ: Տեղական փորձագետների ընտրության հիմքում դրված են պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կիսվել նյութով