ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 1765-Ն որոշմամբ սահմանվել է սակագնային քվոտա՝ 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների /խոշոր եղջերավոր անասունների միս՝ 11.3 հազ․ տոննա, խոզի միս՝ 7․5 հազ․ տոննա, թռչնամիս՝ 39.1 հազ․ տոննա և կաթնային շիճուկ՝ 1.2 հազ․ տոննա /նկատմամբ, որոնց ներմուծումը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ:
Որոշմամբ հաստատվել են 2023 թվականի ընթացքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների /խոշոր եղջերավոր անասունների միս, խոզի միս, թռչնամիս և կաթնային շիճուկ/ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման կարգը, ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը: