ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Պենոպլաստից դեկորացիաներ, որոնք եզակի են դարձնում ցանկացած միջավայր

Պենոպլաստի արտադրությունը և դրանցով դեկորացիաների պատրաստումը հայաստանյան շուկայում շատ փոքր տեղ է գրավում, այն համարվում է բիզնեսի այլընտրանքային տարբերակ և հնարավորություն է տալիս սկսնակ ձեռներեցներին գտնել իրենց գործունեության ոլորտը։

Նրանցից մեկն Օնիկ Քամալյանն է՝ Վանաձորից, որը 24 տարեկանում թողնելով համալսարանական կյանքը որոշեց զբաղվել բիզնեսով ու դառնալ հոր «աջ ձեռքը»։ Թե ինչպես ստացվեց, որ սկսեց զբաղվել պենոպլաստի արտադրությամբ ու պատրաստել դեկորացիաներ Օնիկը պատմեց՝

«Հայրս արդեն սկսել էր արտադրությունը դեռևս 2012 թվականից, բայց ինքը զբաղվում էր պենոպլաստը՝ որպես շինանյութի արտադրությամբ: Ես երբ սկսեցի զբաղվել այս գործով, հասկացա, որ գումար կարելի է աշխատել ոչ միայն շինանյութով, այլ նաև դեկորացիաներով: Հիշում եմ 2019 թվականն էր, երբ առաջին անգամ վերցրեցի պենոպլաստե լիստը, կտրեցի մի քանի տառեր և շարեցի իրար կողք, հետո նկարեցի իմ ոչ պրոֆեսիոնալ տեսախցիկով: Բացեցի ֆեյսբուքյան պռոֆիլ (ոչ թե էջ այլ պռոֆիլ) և տեղադրեցի լուսանկարները: Հետագայում նորից տարբեր աշխատանքներ կատարեցի, ու տեղադրեցի էջում»:

Բիզնեսի զարգացման կարևոր նախապայմաններից է հաճախորդների հետ աշխատանքը։ Երիտասարդ գործարարը պատմեց, թե ինչպես է առաջին անգամ շփվել հաճախորդի հետ՝

«Առաջին անգամ երբ ունեցա պատվեր, հիշում եմ, մի կին էր իր երեխայի մեկ տարեկանի համար փոքրիկ տառ էր ուզում ու երբ ապրանքի գինն էր հարցնում մոլորվեցի ու չկարողացա պատասխանել, ասեցի դուք ինչքան կտաք արտադրանքի համար:

Առաջին պատվերիցս հետո սկսվեց հաճախորդների մեծ հոսք՝ ստացա պատվերներ տարբեր առիթների համար, բայց, ինչպես բոլոր բիզնեսների այնպես էլ մեր բիզնեսի համար, 2020 թվականը բացասական անդրադարձավ՝ կորոնավիրուսային համավարակը, հետո էլ չարաբաստիկ պատերազմը ապանեցին այս ոլորտը, և հիմա մեկ տարի է ինչ նոր-նոր սկսում ենք նորից ապրելու նշույլներ ցույց տալ, իսկ հիմա ամեն ինչ կարգին է, հաճախորդներն էլ գոհ են մեր աշխատանքից»։

Բիզնեսի հաջողության գաղտնիքների մասին Օնիկը այսպես խոսեց.

«Բիզնեսի հաջողության գաղտնիքների մասին շատ եմ սիրում խոսել, ինձ համար կարևոր են՝ պունկտուալությունը, արագ և մատչելի աշխատանքը, հարմարվելիությունը թե’ ժամանակի, թե’ արժեքի հետ, կատարում ենք որակով աշխատաք և, իհարկե, ամենակարևորը, շատ ենք սիրում մեր հաճախորդներին ու սպասում նոր կրեատիվ պատվերների»:

Գնե՛ք հայկականը, ի շահ Հայաստանի և հայ արտադրողի։

Կիսվել նյութով