Մաշկը մեր ամենամեծ օրգանն է և այն արտահայտում է ողջ օրգանիզմի վիճակը: Լինելով մարմնի պաշտպանության առաջին գիծը, այն պաշտպանում է մեզ արտաքին միջավայրի ագրեսիվ գործոններից` իր վրա վերցնելով առաջին հարվածը, ուստի այն մշտական խնամքի կարիք ունի։ Յուրաքանչյուր տարիք և եղանակ պահանջում է առանձնակի մոտեցում։ Այս առանձանհատուկ գործընթացի համար կարևոր է ընտրել ճիշտ և տեղական միջոցներ։
Հենց այդպիսի տարբերակներ է առաջարկում «Բնատուր»-ը` հայկական արտադրության բնական խնամքի միջոցներ` ոչ միայն դեմքի, այլև մազերի և մաշկի համար։
7 տարվա պատմություն ունեցող ընկերության յուրաքանչյուր ապրանքատեսակ լուծում է որևէ մաշկային խնդիր։
Ընկերությունն իր վաճառքն իրականացնում է 2 եղանակով` առցանց և անցանց։ Երևանում ունեն գործող 2 խանութ սրահ՝ Մ․ Խորենացի 33 և «Մեգամոլ առևտրի կենտրոն» հասցեներում։
Ապրանքանիշի տարբերվող ու տիպիկ անվան մասին խոսելիս համահիմնադիր Հռիփսիմե Բարսեղյանը նշեց, որ ցանկացել են հայկական ու արտադրանքին բնորոշ անվանում տալ ու անվանադրել են «Բնատուր»` հաշվի առնելով բնական բաղադրիչները, որոնցով պատրաստված են նրանց ապրանքատեսակները։
«Բնատուր»-ի հիմնական նպատակը բնության շնորհիվ պահպանելը, վերականգնելն ու պաշտպանելն է բնատուր գեղեցկությունը։
«Թեև ճանապարհը բարդ էր ու երկար, ունեցանք բազում խոչընդոտներ, բայց երբեք չդադարեցինք հավատալ մեր գաղափարին»։
Բիզնեսի հիմնադրման նախադրյալների մասին պատմելիս Արփի Բարսեղյանը նշում է՝
«Բիզնեսը ստեղծվել է ինքնաբերաբար՝ սկզբում ինձ, հետո նաև նման խնամքի միջոցներ նախընտրողների համար: Սիրում եմ ասել, որ ունեմ երկու որդի և մեկ դուստր՝ Բնատուրը, որը, թերևս ամենապահանջկոտն է»։
Բիզնեսի ոլորտում սկսնակներին հիմնադիրները խորհուրդ տվեցին երբեք չկոտրվել և չմոռանալ, որ կյանքում ամենակարևորն ազնվությունն է։
Գնե՛ք հայկականը՝ ի շահ հայ ձեռներեցի և Հայաստանի տնտեսության։