ARMSME

«Հավաստագրման համակարգի օգտագործումը նորարարական ՓՄՁ-ների բացահայտման և խթանման համար» ծրագիր

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ

Գիտելիքի փոխանակման ծրագրի (Knowledge Sharing Program) շրջանակներում Հայաստան է ժամանել Կորեայի Հանրապետության պատվիրակությունը՝ «Հավաստագրման համակարգի օգտագործումը նորարարական ՓՄՁ-ների բացահայտման և խթանման համար» ծրագիրը քննարկելու և Էկոնոմիկայի նախարարության հետ վերջինիս իրականացման գործողությունների ծրագիրը երկուստեք հաստատելու նպատակով։ Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ տնտեսության կայուն և ներառական զարգացմանը նպաստող նորարարական և մրցունակ ՓՄՁ-ների ձևավորման և զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը։

Այցի շրջանակներում դեկտեմբների 19-ին կորեական պատվիրակության անդամները հանդիպել են նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի հետ: Քննարկվել և սահմանվել են նորարարական ՓՄՁ-ների բացահայտման և խթանման քաղաքականության առաջնահերթությունները։ Կորեական կողմը ներկայացրել է խորհրդատվական-ուսումնական համառոտ ակնարկ՝ ոլորտում հաջողություններ գրանցած կորեական փորձի և Հայաստանում ներդրման հետ կապված հետազոտությունների վերաբերյալ։

Կիսվել նյութով