Պետական մարմինը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն, որը գտնվում է ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով, հետևյալ միջոցառումների համար`
- Զբոսաշրջության ոլորտի վիճակագրական, տեղեկատվական համակարգի բարելավման և սպասարկման հետ կապված ծառայությունների ձեռքբերում (Ծածկագիր՝15-23zb)։
- Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպում` ՀՀ մարզերում զբոսաշրջային ծառայություններ մատուցողների համար (Ծածկագիր՝ 16-23zb):
- Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպում` ՀՀ մարզերում արկածային զբոսաշրջություն իրականացնողների համար (Ծածկագիր՝ 17-23zb):
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններին սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով, որը տեղադրված է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգում։
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ժամը 17։00-ն։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Արաքսյա Զուլալյանին։
Հեռախոս՝ 011597157
Էլ. փոստ stc@mineconomy.am
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե