Հայաստանի Հանրապետությա Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման հյուրն էր, որի ընթացքում հարց հնչեց նաև Հայաստանում գործող ՓՄՁ-ների վերբարյալ:
Հարցն ուղղված էր Armenian SME հարթակի գլխավոր խմբագիր Դերենիկ Խաչատրյանի կողմից՝
«Ի՞նչ հստակ քայլեր են կատարվում Հայաստանում գործող ՓՄՁ-ների աջակցման համար: Արդյո՞ք ՓՄՁ խորհրդի նիստերում քննարկված խնդիրները գտնում են լուծումներ, իսկ քննարկված հարցերին` տրվում է ընթացք և եթե ունեք հասանելի փաստաթղթեր կներկայացնե՞ք անցնող տարում ՓՄՁ-ների վերաբերյալ վիճակագրական տվյալներ»:
Ի պատասխան, Քերոբյանը նշեց՝
«Յուրաքանչյուր ՓՄՁ խորհրդի նիստի ժամանակ քննարկում ենք մի շարք հարցեր և մենք նախանձելի պարբերականությամբ ենք անցկացնում այդ նիստերը և կարծում եմ, որ մեր գործընկերներն էլ գոհ են այն պարբերականությունից, որով անցկացնում ենք ՓՄՁ խորհրդի նիստերը:
Այս տարի մենք մոտավորապես 20 իրավական ակտ ենք ընդունել, որոնք վերաբերում են բիզնես միջավայրի բարելավմանը: Դրանք մեծ կամ փոքր խնդիրների լուծում են, բայց դրանցից յուրաքանչյուրը հենց խորհրդի կողմից բարձրացված հարց է: Քննարկումները կարող են հանգեցնել որոշման, որ պետք է ինչ-որ իրավական ակտում փոփոխություն լինի: Այնուամենայնիվ, մոտ 20 իրավական ակտի փոփոխություն ենք արել այս տարի, որոնք ուղղված են փոքր ու միջին ձեռնարկությունների լավացմանը:
Նաև պետք է նշեմ, որ Կորեական Պետական գործակալության հետ մշակում ենք նորարարական ՓՄՁ-ների վերաբերյալ նոր ծրագիր, որը թույլ է տալու իդենտիֆիկացնել նորարարական ՓՄՁ-ներն ու աջակցել դրանց զարգացմանը»:
Նշենք, որ վերջերս նախարարությունը տեղեկացրել էր վերոնշյալ Կորեական փորձի ներդրման մասին: Այն առավել մանրամասն կարող եք ընթերցել այստեղ:
Հավելենք, որ մեր կայքի խմբագրությունը պաշտոնական տեղեկատվական հարցում է ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն՝ կապված Շիրակի մարզում «չոր նավահանգստի» ստեղծման հետ:
Պատասխան ստանալուն պես, armsme.am կայքը մանրամասն կներկայացնի «Չոր նավահանգստի» մասին բոլոր տեղեկությունները: