Armsme.am կայքի հարգելի ընթերցող,
Ձեզ ենք ներկայացնում 2022 թվականի ամփոփումը։
Անցնող տարում ստեղծվեց Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցող կայքը, որի գլխավոր նպատակը մեկն է՝ օգնել մեր երկրում գործող ՓՄՁ-ներին, նպաստել դրանց զարգացմանն ու առաջխաղացմանն, ինչպես նաև պատրաստել տարատեսակ կրթական նյութեր՝ ձեռներեցներին ներկայացնելով արդի ու առաջնային թեմաներ։
2022-ին armsme.am կայքը հրապարակեց շուրջ 400 իրադարձային նորություն, 108 կրթական նյութ, 30 հարցազրույց Հայաստանում գործող տարբեր ՓՄՁ-ների և ՍՁ-ների հետ։
Մի շարք կառույցների հետ համագործակցությունն ու հանուն հայրենիքի ծառայելը դրդեց մեզ ավելի կատարելագործվելու։
2023 թվականին մեր աշխատանքային ծավալները մեծանալու են, իսկ շատ ավելիի մասին կիմանաք արդեն մոտ ապագայում։
Սիրով՝ armsme.am կայքի խմբագրություն։