Գաթայի փառատոն․ հայկական ավանդույթների համն ու հոտը
Հայաստանում տարիներ շարունակ անցկացվում են մի շարք փառատոններ, որոնք տեղական մշակույթը հասանելի են դարձնում զբոսաշրջիկներին: Դրանցից մեկը Գաթայի ամենամյա փառատոնն է, որը նվիրված է հայկական ազգային հրուշակեղենի և սովորորույթների տարածմանը: Արդեն ավանդույթ դարձած Գաթայի փառատոն-ը այս տարի ևս կնշվի Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում, սեպտեմբերի 21-ին։ 2013 թվականից սկսած այս ազգային տոնը անցկացվում է Արենի […]
Պատմությունից մինչև ակտուալություն. Գյումրին և Urgnalgyumrium.am հարթակը
Վերջին տարիներին Հայաստանի ամենաայցելվող քաղաքների շարքերն է համալրել հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրին։ Այն ոչ միայն պահպանել է իր յուրահատուկ մթնոլորտն ու մշակութային ժառանգությունը, այլև դարձել է երկրի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը: Հաշվի առնելով մշակութային քաղաքի ակտիվ անցուդարձը, քաղաքի այցելուները շատ հաճախ չեն կարողանում արդյունավետ կազմակերպել իրենց օրը և հասցնել դիտել բոլոր տեսարժան վայրերն ու […]
Երբ տարիքը դատավճիռ չէ․ «Ապրելու տարիք»
Ժողովրդագրական տեղաշարժը և տարեցների թվի աճը Հայաստանում դառնում են արդիական խնդիրներ, որոնք պահանջում են ինտեգրված մոտեցում։ Այս առումով ընտանիքները բախվում են մի շարք խնդիրների՝ կապված 60+ տարիքի անձանց խնամքի, զբաղվածության, մենակության զգացման և բազմաթիվ այլ խնդիրների հետ։ Այս հարցերը պահանջում են ուշադրություն և լուծումներ տարբեր մակարդակներում։ Այս խնդիրներին լուծում տալու համար «Տարեցների առողջության և խնամքի […]
Գինեգործությունը՝ հանուն ամուր սահմանների․ «Խաղողություն»
«Հայաստանի Գինիներ» հասարակական կազմակերպության և անդամագրված գինեգործական ընկերությունների ջանքերով հովանոցային «Wines of Armenia» ապրանքանիշի ներքո առաջ են մղում հայկական գինիները տեղի և միջազգային ամենատարբեր հարթակներում: «Հայաստանի Գինիներ» ՀԿ-ն իր գործունեության ընթացքում սահմանել է մի քանի նպատակներ՝ Ելնելով երկրում տիրող իրավիճակից՝ ՀԿ-ն ս/թ նոյեմբերի 4-ին, ժամը 19:00, Best Western Plus Congress Hotel-ում պատրաստվում է իրականացնել «Խաղողություն» […]
Իմփաքթ Հաբ Հայաստանի նոր կանգառը` Գյումրի
7 տարի առաջ Երևանում ստեղծվեց Իմփաքթ Հաբ Երևանը, որը նպատակ ունի աջակցելու սոցիալական ազդեցության ծրագրերին և ձեռնարկություններին, որոնք խթանում են Հայաստանի դրական զարգացումը: Տարիներ շարունակ մեծ փոփոխություններ ու դրական ազդեցություններ բերելով համայնքին՝ հիմնադիրները հասկանում են, որ շատ հաճախ մարզերի ներկայացուցիչները լոգիստիկ առումով չեն կարողանում հասնել մայրաքաղաք ու մասնակցել առկա ծրագրերին և որոշում են ընդլայնվել։ Նախորդ […]
Որակ և նորարարություն․ «Տեխնո-կրթական Ակադեմիա»
2016 թվականին Գյումրիում հիմնադրված «gHost Services» ծրագրավորման ընկերությունը, չնայած իր առջև դրած մեծ ծրագրերի, ժամանակի ընթացքում բախվել է մասնագետների սակավության խնդրի, քանի որ նախատեսվում էր ՏՏ ծառայություններ մատուցել ամենաթարմ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այդ իսկ պատճառով, պահանջարկի աճից ելնելով, 2017 թվականին հիմնադրվում է «Տեխնո-կրթական Ակադեմիան»։ Կազմակերպության ծավալած գործունեության մանրամասների և հաջողության գաղտնիքների մասին զրուցել ենք ընկերության տնօրեն՝ […]
Օգտագործելով կրթությունը՝ հզորացնել համայնքները. «Հմտությունների դպրոց»
Ըստ Շիրակի Մարզպետարանի հրապարակած տվյալների, 2021 թ.-ի դրությամբ Շիրակի մարզը աղքատության մակարդակով Հայաստանի Հանրապետությունում դեռ մնում է առաջատար՝ 48,4%: Առկա խնդիրներից գլխավորն է կրթության ցածր մակարդակը՝ հատկապես գյուղերում և մարզկենտրոնից հեռու գտնվող բնակավայրերում: Մեր օրերում կան բազմաթիվ հնարավորություններ և կրթական ծրագրեր, որոնք հասանելի են Գյումրիում բնակվող երիտասարդների համար, սակայն դրանք քիչ հասանելի են տարածաշրջանի գյուղաբնակների […]
ՓՄՁ և օրենք. հաջողության հիմնական նկատառումները
Շարունակելով ուսումնասիրել ՓՄՁ աշխարհը, այսօր պարզելու ենք, թե ինչքանով է իրավական դաշտը հարմարեցված ՓՄՁ-ների կարիքներին ու պահանջներին՝ զրուցելով «Մադիկա» իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Դիանա Մովսեսյանի հետ, ով ունի 20 տարվա աշխատանքային փորձ հայկական ու միջազգային տարբեր առևտրային ընկերություններում: Խոսելով ՓՄՁ աշխարհում ծավալվող իրադարձություններից՝ քննարկեցինք ոլորտում առկա իրավական խնդիրներն ու բացերը: Շատ հաճախ բիզնեսում սկսնակները, հանդիպելով […]
Բիզնես, որը ոչնչացնում է մշակույթը․ Հայկական տարազներն ու դրանց խեղաթյուրումը
Հայ ազգի ինքնությունն ու արժանապտվությունն արտահայտող տարազները խեղաթյուրվում են։ Խեղաթյուրվում են ոչ միայն մեր ազգային հագուստի ինքնատիպ նախշերը, այլև դրանց յուրահատուկ ոճաբանությունը։ Շուկան ողողվել է մեր հարևան երկրների կողմից ձևախեղված հայկական զարդանախշերը կրող բազում կտորներով, ինչը մեծ ծավալներով իրացվում է մեր երկրում՝ քայլ առ քայլ ոչնչացնելով մեր ազգային հագուստը։ Մեր ժողովրդի մտածողության արտացոլանքը արտահայտող տարազները […]
Նոր մոտեցում՝ վեբ ծրագրավորման ոլորտում
Անհամատեղելին համատեղելու մեծ ցանկությամբ ու ձգտումով առաջնորդվող երիտասարդ Նարեկ Թամազյանը համահիմնադիրն է Վենտե վեբ կայքերի ծառայություններ մատուցող ընկերության։ Չնայած երիտասարդ տարիքին, այս ոլորտում մեծ փորձ ձեռք բերած Նարեկը մի օր որոշեց Գյումրիում գործող ԲԱԼ թվային մարքեթինգի ԼԱԲ-ի տնօրեն Միշա Պողոսյանին ներկայացնել իր գաղափարը և հավանության արժանանալուց հետո սկսվեց աշխատանքները։ «Ի սկզբանե ԲԱԼ թվային մարքեթինգ ԼԱԲ-ի […]
Ռուսների և ուկրաինացիների ներգաղթի ազդեցությունը Գյումրու հյուրատնային բիզնեսի վրա
Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, այդ երկրներից բավականին մեծ թվով մարդիկ ժամանեցին Հայաստան։ Մայրաքաղաքում նրանց շարժը երևում է անզեն աչքով։ Առհասարակ նրանց ներհոսքը մեր երկիր չէր կարող հետք չթողնել տնտեսության վրա։ Երևանում միանգամից գրանցվեց բնակարանների գների աճ։ Աճեցին նաև վարձակալան հիմունքներով տրվող տների, հյուրանոցային համարների և հյուրատների գները։ Երևանում իրավիճակը պարզ է։ Իսկ ի՞նչ է կատարվում Գյումրիում։ […]
Հայաստանի տնտեսությունն էապես կախված է Ռուսաստանից․ Կառլեն Խաչատրյան
Այսօր զրուցել ենք ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետիԿառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի հետ«ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը Հայաստանի տնտեսությանվրա» թեմայով։ Տնտեսագետի խոսքով ռուս-ուկրաինական պատերազմն ու դրանովպայմանավորված Ռուսաստան-Արևմուտք տնտեսական դիմակայություն ուաշխարհաքաղաքական վերադասավորումները հսկայական մարտահրավերներ ենմեր երկրի տնտեսության համար։ «Առանց այն էլ Հայաստանի տնտեսությունը հետպատերազմյան խնդիրները չէրհաղթահարել, 2020թ-ի տնտեսական անկումից 2021-ին այդպես էլ չկարողացանքլիարժեքորեն վերականգնվել ու 2021թ․-ի […]