Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն տեղեկացնում է, որ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մարտի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերները և դրանց լուծման հնարավոր ուղիները, հողային և ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները։
Արման Խոջոյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գործող պետական աջակցության ծրագրերն ու իրականացվող բարեփոխումները։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներին: