ARMSME

Վահան Քերոբյանի հարցազրույցը ռուսական պարբերականին

Հայսաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան ալիքն տեղեկացնում է, որ նախարար Վահան Քերոբյանի հարցազրույցը ռուսական «Վեդոմոստի» (https://www.vedomosti.ru/economics/characters/2023/03/16/966716-rossiya-i-armeniya-otkazalis-ot-raschetov-v-dollarah-i-evro) պարբերականին։

ՀՀ և ՌԴ միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը 2022 թ․ կազմել է մոտ 5,3 մլրդ դոլար, ինչը երկու անգամ ավել է, քան 2021 թ․ Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2022 թ․ աճել է գրեթե 4 անգամ՝ մոտ 850 մլն դոլարից մինչև 2,5 մլրդ դոլար։ ՀՀ տնտեսական աճը 2022 թ․ կազմել է 12,6%, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2022 թվականին աճել է առավել քան 40%-ով,
2022 թ․ ՌԴ-ից ՀՀ է տեղափոխվել մոտ 108-110 հազար քաղաքացի, Հայաստանում 2022 թվականին գրանցվել է շուրջ 2500 իրավաբանական անձ՝ ռուս մասնակիցներով, չհաշված անհատ ձեռնարկատերերի տեսքով գրանցված 4 հազար բիզնես:
Հայաստանում 2023 թ․ համար կանխատեսվում է 7% տնտեսական աճ։

Կիսվել նյութով