ARMSME

Տեղի է ունեցել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում մարտի 30-ին կայացել է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նիստի ընթացքում ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը զեկուցել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։

Քննարկվել են տեսչական մարմինների թվայնացմանը, սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված հանրային իրազեկման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։

Կիսվել նյութով