Մինչև տարեվերջ Հայաստանում կսկսվի ժամանակակից հետազոտությունների համար տարածաշրջանային նշանակություն ունեցող գիտական գերհամակարգչի շահագործումը։
Այն ստեղծվել է ֆրանսիական Atos ընկերության կողմից, որը բարձր հզորությամբ համակարգիչների աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է։ Համակարգիչն աշխատում է 26000 բարձր արդյունավետությամբ պրոցեսորներով (համեմատության համար՝ ժամանակակից ԱՀ-ների մեծ մասը հազվադեպ է օգտագործում ավելի քան 16 պրոցեսոր):
ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Հրաչյա Ասծատրյանը նշել է, որ գերհամակարգչի բլոկներն արդեն Հայաստանում են, մնում է ֆրանսիացի մասնագետների օգնությամբ դրանք հավաքել մեկ միասնական համակարգի մեջ։ Բացի այդ գիտության և արդյունաբերության զարգացման նպատակով կստեղծվի ազգային գերհամակարգչային կենտրոն, որը թույլ կտա իրականացնել բարդ հետազոտություններ։
Նոր սարքավորման օգնությամբ հնարավոր կլինի ժամանակակից հետազոտություններ կատարել «մեծ տվյալների» (big data), արհեստական ինտելեկտի, պատկերների մշակման և այլ թեմաներով։
Աղբյուր՝ Հայաստանում կշահագործվի տարածաշրջանում ամենահզոր գիտական գերհամակարգիչը — How2B