Ստեփանավանը համարվում է Հայաստանի առողջարանային քաղաքն ի շնորհիվ յուրահատուկ ու չքնաղ բնության։ Քաղաքը մշտապես եղել է հոմանիշը հանգստության և խաղաղության․ այստեղ են նախընտրում անցկացնել իրենց հանգիստը զբոսշարջիկների և տեղացիների զգալի մասը, որի շնորհիվ էլ Ստեփանավանում զարգացած է հյուրանոցային բիզնեսը։
Ստեփանավանի հենց սրտում՝ պուրակների մեջ թաքնված գողտրիկ «Սանհոմ» հյուրատունը տարիներ շարունակ աշխարհի տարբեր ծայրերից հյուրեր է ընդունել, ծանոթացրել նրանց տեղի մշակույթի հետ և հաղորդ դարձրել իսկական հայկական հյուրընկալությանը։ Հյուրատան հիմնադիր Կարինա Մանուկյանը, ճամփորդելով արտասահմանում և ծանոթանալով միջազգային փորձին հետ, որոշում է հայրենի քաղաքում ստեղծել մի կոլորիտային անկյուն, որտեղ կներդնի կուտակած միջազգային փորձը և կնպաստի համայնքի զարգացմանը։ 2020 թվականի մայիսին բացվեց «Սանհոմ Ստեփանավան» հյուրատունը, որը դառնալու էր շատ զբոսաշրջիկների սիրելի անկյունը Հայաստանում։
Հյուրատան ստեղծման մասին Կարինան ասում է․
«Սանհոմը ստեղծվեց, երբ քովիդը տարածված էր Հայաստանում և հանդիպեցինք մի շարք խոչընդոտների, թե՛ ֆինանսական առումով, քանի որ ամեն ինչ սեփական ներդրման արդյունք էր, և թե՛ որոշ կոնցեպտային հարցերում: Իհարկե հետագայում ամեն ինչ սկսեց իր հունով գնալ և մենք արդեն 3+ տարեկան ենք : Չնայած դեռ ունենք ավարտական աշխատանքներ, հյուրատունը լիարժեք աշխատում է ՝ հյուրընկալելով հանգստացող զբոսարջիկների և՛ Հայաստանից և՛ արտերկրից ողջ տարվա ընթացքում»:
Ժամանակի ընթացքում անընդհատ կատարվող աշխատանքների արդյունքում հյուրատունը ամեն օր վերանորոգվում է և նոր առաջարկներով հանդես գալիս։ Այս պահին «Սանհոմը» առաջարկում է հարմարավետ և հասանելի արժեքներով ընտանեկան և Double սենյակներ նախաճաշով, կամ 3 անգամյա սնունդով, ճաշարան մինչև 30 անձի համար, որտեղ մատուցվում է տեղական համեղ սնունդ open buffet տարբերակով՝ ըստ հյուրերի նախասիրության, ինչպես նաև կոնֆերանս դահլիճ՝ նախատեսված մինչև 24 անձի համար, բոլոր հարմարություններով թիմ բիլդինգների, կորպորատիվ միջոցառումների և տարբեր դասընթացներ անցկացնելու համար։
Այցելուների հետաքրքիր ժամանցն ապահովելու համար հյուրատունը կազմակերպում է տուրեր դեպի Ստեփանավանի շրջակա տեսարժան վայրեր՝ Դենդրոպարկ, Լոռի Բերդ Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի և այլուր։ Ինչպես նաև հյուրերն այստեղ կարող են օգտվել հեծանիվների վարձույթից և բացահայտել Ստեփանավանը հեծանիվի ղեկին։
Այս առաջարկների կողքին Սանհոմ Ստեփանավանը հաճախ իր հավատարիմ հաճախորդներին տրամադրում է սեզոնային զեղչեր և հատուկ փաթեթներ, ինչպիսին և լինելու է Ամանորի առթիվ։
Հիմնադիր Կարինայի խոսքերով տարիներ շարունակ հյուրատունը իր հարկի տակ է ընդունել մի շարք ընտանիքների, ովքեր միասին են անցկացրել տոները և ստեղծել անմոռանալի հիշողություններ։ Ամանորյա ֆիլմեր, տոնական տրամադրություն, ժամանցային ծրագրեր և այլն․ այսպես է պատրաստվում դիմավորել «Սանհոմ» հյուրատունը 2024 թվականը՝ իր տանիքի տակ։
Խոսելով բիզնես հիմնելու մասին` Կարինան նշում է․
«Շատ կարևոր է , որ բիզնեսը լինի այն ինչ դուք սիրում եք անել և ոչ միայն այն, ինչն ակտուալ է կամ լավ վարձատրվող: Չնայած դժվարություններին ու խոչընդուտներին, միշտ կգտնեք բոլոր անհրաժեշտ հնարավորությունները, կհանդիպեք ճիշտ մարդկանց և կգտնվեք ճիշտ տեղում, որտեղ էլ կսովորեք ձեր բիզնեսի համար անհրաժեշտ բոլոր հմտություններն ու գիտելիքները: Դժվարությունների ժամանակ չերկմտեք , արեք այն, ինչն արժեք կբերի ձեր և ձեր հաճախորդների կյանքում»:
Գնե՛ք հայկականը, ի շահ Հայաստանի և հայ արտադրողի։