Գիտեի՞ք, որ հանրային խոսքի արդյունավետության 55%-ը գալիս է ոչ բանավոր հաղորդակցությունից: Պրեզենտացիա (սահիկաշար) պատրաստելը աներևակայելի օգտակար հմտություն է, որը կարող եք ունենալ որպես պահեստային գիտելիք:
Արդյունավետ պրեզենտացիան ավելին է, քան տեքստով սլայդների մի փունջ: Այն պետք է գրավի ուշադրություն, փոխանցի հիմնական հաղորդագրությունները և առաջացնի զգացմունքներ:
Պատշաճ ներկայացումը հաջող հաղորդակցության հիմնական տարրն է՝ լինի դա գործնական հանդիպում, թրեյնինգ կամ հրապարակային ելույթ: Այն թույլ է տալիս ոչ միայն արդյունավետ կերպով փոխանցել տեղեկություն, այլև ազդել հանդիսատեսի հույզերի և ընկալումների վրա: Լավ պատրաստված պրեզենտացիան օգնում է ունկնդիրների ուշադրությունը կենտրոնացնել հիմնական ասպեկտների վրա, հեշտացնում է բարդ գաղափարների ըմբռնումը և օգնում է նրանց հիշել հիմնական հաղորդագրությունները:
Բացի այդ, լավ պատրաստված պրեզենտացիան բարձրացնում է բանախոսի վստահությունը և բարելավում նրա փոխգործակցությունը լսարանի հետ: Այն համոզելու, մոտիվացիայի և վստահության ամրապնդման հզոր գործիք է, որը կարող է էապես ազդել բանակցությունների, վերապատրաստման կամ ցանկացած այլ փոխգործակցության արդյունքի վրա:
Այսպիսով, ելույթին զուգահեռ ցուցադրվող սահիկաշարը պարզապես ձևականություն չէ, այլ հաջող համագործակցության գրավական , որը կարող է էական ազդեցություն ունենալ նպատակներին հասնելու վրա:
Պրեզենտացիայի պլան
Ուժեղ և հիշվող պրեզենտացիան սկսվում է հետաքրքիր թեմայի ընտրությամբ, ներկայացման նպատակի և դրա կառուցվածքի ստեղծմամբ:
Ընտրեք ներկայացման թեմա
Պրեզենտացիայի վրա աշխատելու ամենակարևոր փուլերից մեկը ճիշտ թեմայի ընտրությունն է: Նույնիսկ եթե թեման ընտրված է ձեզ համար, դուք կարող եք այն ուսումնասիրել անսովոր տեսանկյունից կամ կենտրոնանալ հետաքրքիր խնդրի վրա: Եվ նույնիսկ եթե թեման մնում է ձանձրալի, ներկայացման ընթացքը կարելի է աշխուժացնել գրավիչ վիզուալներով և արտասովոր մատուցմամբ:
Ուսումնասիրեք թեման
Լսարանի վստահությունը ձեռք բերելու համար դուք պետք է վստահ լինեք ինքներդ ձեզ և ձեր ունակություններին: Դա անելու եղանակներից մեկը թեմայի մանրակրկիտ ուսումնասիրությունն է, այնպես որ դուք պատրաստ կլինեք լսարանի կողմից տրված ցանկացած հարցի:
Թեման կարող եք ուսումնասիրել մասնագիտացված կայքերում կամ գրադարանում: Այս մոտեցումը կօգնի ձեզ կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն ամենակարևորն է և գտնել ձեր լսարանի բուռն հարցերի պատասխանները:
Ճանաչեք լսարանին և խոսեք նրանց լեզվով
Դուք պետք է տիրապետեք ոչ միայն ձեր ներկայացման թեմային, այլև ճանաչեք ձեր լսարանին, ինչո՞ւ։ Որովհետև հասկանալով նրա հետաքրքրությունները, ուշադրության շրջանակը և թույկ կողմերը, դուք հեշտությամբ կարող եք կապ ստեղծել նրանց հետ և լուծել նրանց խնդիրները:
Հարկավոր է հանդիսատեսի հետ խոսել նույն լեզվով և լինել նույն մակարդակի վրա: Թեմայի մատուցման ընթացքում անհրաժեշտ է պարզեցնել այն և սկսել հիմունքներից՝ նախքան տվյալների և մանրամասների մեջ մտնելը:
Ընտրեք ներկայացման նպատակը
Յուրաքանչյուր ելույթ պետք է ունենա հստակ նպատակ: Ձեր ներկայացումը կարող է ծառայել հետևյալ նպատակներից մեկին կամ մի քանիսին.
- տեղեկացնել,
- հյուրասիրել,
- ոգեշնչել,
- համոզել։
Ներկայացման նպատակը որոշում է դրա թեման, պլանը և կառուցվածքը:
Ստեղծեք ներկայացման պլան
Ըստ Արկանզասի համալսարանի, համոզիչ և արդյունավետ հանրային ելույթը բաղկացած է երեք բաղադրիչներից՝ ներածություն, մարմին և հիմնական կետերն ամրապնդող եզրակացություն:
Ներածություն.
Ձեր ներկայացման ուժեղ և տպավորիչ սկիզբը գրավում է ուշադրություն և ստիպում հանդիսատեսին լսել ձեզ: Կարող եք ինտրիգային հարց տալ, թվարկել ձեր գաղափարի առավելությունները կամ զարմացնել ձեր լսարանին հետաքրքիր փաստով կամ վիճակագրությամբ:
Հիմնական մասը.
Ներկայացման հիմնական մասը զարգացնելու համար հարկավոր է լուսաբանել ներածությունում առաջադրված հարցերը՝ տրամադրեք անհրաժեշտ փաստարկներ և տվյալներ, ապացուցեք ձեր պնդումները և կրթեք լսարանին:
Եզրակացություն.
Խոսքի ավարտին դուք պետք է վերադառնաք ներածական մասի հայտարարություններին, առաջարկեք ձեր լուծումը առաջադրված խնդիրներին և լսարանին ասեք, թե ինչ պետք է անեն, այս հատվածում նրանց պետք է մղել հստակ գործողությունների:
Ձեր պրեզենտացիայի կառուցվածքը ստեղծելիս մտածեք, թե որքան երկար կլինի այն և քանի սլայդ կունենա: Կան բազմաթիվ կանոններ, ընտրեք ձեզ հարմար ձևաչափ:
Օրինակ, օգտագործեք Գայ Կավասակիի 10-20-30 կանոնը. 20 րոպեում կարող եք ցույց տալ մոտ 10 սլայդ, և յուրաքանչյուր սլայդ ունենա 30 կետ:
Այս կանոնները միանշանակ չեն, բայց դրանց հաստատ արժե վստահել, այն կօգնի ձեզ մնալ ճիշտ ուղու վրա։
Պրեզենտացիայի բովանդակությունը
Այժմ դուք գիտեք, թե ինչպես ստեղծել ներկայացման ուրվագիծը: Անդրադառնանք դրա բովանդակությանը։
Բովանդակությունը պետք է լինի համոզիչ, հասկանալի և արժեքավոր: Ստորև կներկայացնենք այն դրույթները, որոնց միջոցով կարող եք ստեղծել պարզ, հակիրճ և ստեղծագործ բովանդակություն, որը կտպավորվի ներկաների մոտ:
Սահմանափակեք սլայդների տեքստերի քանակը
Կարևոր է չծանրաբեռնել հանդիսատեսին չափազանց շատ ինֆորմացիայով։ Հետևաբար, օգտակար է ձեր սլայդները սահմանափակել յուրաքանչյուրը 6-8 տողով։ Սա կապահովի, որ սլայդները մաքուր և հաճելի լինեն աչքին։
Ստուգեք փաստերը
Սուտ տեղեկություններ հաղորդելուց և հանդիսատեսի վստահությունը կորցնելուց ավելի վատ բան չկա. այնուհետև այն վերականգնելը գրեթե անհնար է: Ձեր ամբողջ տեղեկությունը պետք է ձեռք բերվի վստահելի աղբյուրներից:
Եթե պատրաստվում եք ելույթը տեղադրել նաև առցանց տարբերակով, լանհրաժեշտ կլինի վերջին կամ յուրաքանչյուր սլայդի վրա որպես ծանոթագրություն ներառեք տեղեկության աղբյուրները:
Օգտագործեք անձնական պատմություններ
Մարդիկ ավելի լավ են հիշում հուզիչ պատմությունները, քան ցուցակներն ու վիճակագրությունը: Ձեր ներկայացումն արդյունավետ դարձնելու համար համատեղեք երկուսն էլ և պատմեք պատմություններ ձեր հիմնական փաստարկներն ու տվյալները պաշտպանելու համար:
Օրինակ՝ չոր թվեր հնչեցնելու փոխարեն դրեք խնդիրը և բացատրեք, թե ինչ է նշանակում ձեր վիճակագրությունը և ում վրա է դրանք ազդում:
Պատմելու մեկ այլ տեխնիկա է կենտրոնանալ ոչ թե առարկաների և թվերի, այլ կերպարների վրա: Մարդիկ իրենց էությամբ զգացմունքային են և կերպարներին լավագույնս են հասկանում, երբ կարող են իրենց տեղը դնել:
Օրինակ, եթե դուք խոսում եք բնապահպանական խնդիրների մասին, մոռացեք տեխնիկական պայմանները և խոսեք այն մասին, թե ինչպես են այդ խնդիրները ազդում մարդկանց և կենդանիների վրա:
Բերեք գործնական օրինակներ
Տվյալներն ու թվերը օգտակար են ներկայացման համար, բայց եթե դրանք չկապվեն խոսքի համատեքստի հետ, ներկաները կձանձրանան: Համատեքստ տրամադրելու եղանակներից մեկը գործնական օրինակներն են:
Դուք շատ ավելի ուժեղ տպավորություն կթողնեք, եթե բացատրեք, թե ինչ կարևորություն և նշանակություն ունի այդ թեման ներկաների առօրյա կյանքում։ Բացի այդ, նման օրինակները ձեր ուղերձը դարձնում են ավելի պարզ և հասկանալի։
Գրեք գրառումներ ինքներդ ձեզ համար
Մի ծանրաբեռնեք ելույթը տեքստով: Եթե վախենում եք ինչ-որ կարևոր բան մոռանալ և, հետևաբար, ցանկանում եք ամեն ինչ գրել ձեր սլայդների վրա, փոխարենը գրառումներ գրեք ինքներդ ձեզ համար:
Պրեզենտացիա պատրաստող որոշ ծրագրեր թույլ են տալիս ստեղծել նշումներ, որոնք կհայտնվեն ձեր համակարգչի էկրանին ներկայացման ընթացքում, բայց դրանք տեսանելի չեն լինի պրոյեկտորի վրա ցուցադրված սլայդներում:
Պատկերացրեք ձեր տվյալները
Հավանաբար շատ անգամներ եք ստիպված եղել մասնակցել ձանձրալի հանդիպումների և ձեզ ստիպել են խորանալ վիճակագրությունների և այլ թվերի մեջ, որոնք ինչ-որ մեկը կարդում է թերթիկից: Մի՛ հետևեք այս վատ օրինակին ձեր ելույթներում: Տվյալները պարզ ներկայացնելու համար օգտագործեք գծապատկերներ, քարտեզներ և վիդջեթներ:
Ներգրավեք լսարանին մուլտիմեդիայով
Լսարանին ներգրավելու համար սլայդներին անհրաժեշտ է ավելացնել մուլտիմեդիա, և ոչ միայն ստատիկ լուսանկարներ: Օգտագործեք տեսանյութեր, GIF-ներ, աուդիո հոլովակներ, երաժշտություն կամ ինտերակտիվ տարրեր՝ հարցումներ, թեստեր, հղումներ, թռուցիկ պատուհաններ և այլն:
Եվ մինչ ձեր հանդիսատեսը դիտում է տեսանյութը կամ լսում է ձայնագրությունը, դուք ընդմիջում կունենաք՝ հավաքելու ձեր մտքերը և պատրաստվելու հաջորդ թեմային:
Պատրաստեք ուղղորդող հարցեր
Մարդիկ հետաքրքրասեր են և նրանց հեշտությամբ գրավում են գլուխկոտրուկներն ու հարցերը: Օգտվեք մարդկային այս հատկությունից և ելույթի ընթացքում հարցեր տվեք, որոնք կստիպեն ձեր լսարանին խորը մտածել: Հարցերը կարող են սկսվել այսպես.
Իսկ Դուք երբևէ…
Ի՞նչ կլինի, եթե…
Ի՞նչ կանեիք, եթե…
Ինչո՞ւ եք կարծում, որ…
Ձեր լսարանի հետ ներգրավվածությունը առավելագույնի հասցնելու համար նախապես պատրաստեք այս հարցերը:
Դիտեք հանդիսատեսի վարքագիծը
Հիշեք. հանրային ելույթը միակողմանի զրույց չէ: Արդյունավետ հաղորդակցությունը ներառում է լսողից անընդհատ արձագանք ստանալը, և դուք պետք է համապատասխան արձագանքեք:
Երբ խոսում եք, պետք է տեղյակ լինեք լսարանի վարքագծին՝ նրանց դեմքի արտահայտություններին, մարմնի լեզվին և հարցերին:
Օրինակ, դուք կարող եք նկատել, որ հանդիսատեսը ձանձրանում է, եթե որոշ մարդիկ շարժվում են իրենց տեղերում, հորանջում կամ նայում են իրենց հեռախոսներին: Այս դեպքում, դուք պետք է ընթացքը առավել ինտերակտիվ դարձնեք։
տվեք հարցեր,
ժամանակ տվեք հանդիսատեսին ձեզ հարցեր տալու համար,
փոխեք թեման,
կատակեք,
խնդրեք մարդկանց կանգնել կամ ինչ-որ բան անել,
ընդմիջեք, եթե բավական ժամանակ ունեք:
Իսկ եթե տեսնում եք, որ հանդիսատեսը ուշադրությամբ հետևում է ձեր խոսքին, շարունակեք ոգևորությամբ և մինչև վերջ պահեք նրանց ուշադրությունը։
Եղեք իսկական և խոցելի
Չկա ավելի վատ բան, քան հանրության առաջ ուրիշը ձևանալը և հավակնոտ ու անօրիգինալ տեսք ունենալը:
Բրենե Բրաունը սկսում է իր TED ելույթը` ասելով, որ իր անհաջող ելույթներից մեկից հետո նա իրեն այնքան վատ վիճակում էր գտնվում, որ երեք օր դուրս չի եկել տնից:
Հաջողված ելույթները միշտ չէ, որ անթերի են լինում, բայց միշտ անկեղծ են։ Դուք պետք է մոտ լինեք հանդիսատեսին: Ձեր խոցելի կողմերը, անհաջողությունները և թերությունները թաքցնելու փոխարեն, կիսվեք դրանք ձեր լսարանի հետ և դրանց միջոցով զգացմունքային կապ ստեղծեք:
Երբ ունկնդիրները ձեզ համարեն «յուրայիններից մեկը»,ապա կլսեն և լուրջ կվերևաբերվեն ձեզ։
Ավարտեք խոսքը բարձր նոտայով
Կարևոր է գրավել հանդիսատեսի ուշադրությունը ձեր ներկայացման սկզբում, և նույնքան կարևոր է ավարտել բարձր նոտայով` ազդելով հանդիսատեսի վրա և ստիպելով նրանց երկար մտածել ձեր ուղերձի մասին:
Ստորև ներկայացված է խոսքը ազդեցիկ ամփոփելու 3 եղանակ
Հիշարժան մեջբերում. Եթե ճիշտ բառեր չեք գտնում, օգտագործեք ուրիշի բառերը:
Գործողության ուժեղ կոչ. Ներկայացման հիմնական նպատակը հանդիսատեսին ոգեշնչելն է: Ստիպեք նրան գործել:
Վերջնական պատմություն. Ներկայացման սկզբում գտնվող պատմությունն օգնում է գրավել ուշադրությունը, իսկ վերջում այն արդյունավետ կերպով ամփոփում է պատմությունը:
Վերջում ժամանակ թողեք հարցերի համար
Արդյունավետ ներկայացման համար վերջին խորհուրդը հանդիսատեսին ներգրավելն է և ներկայացման վերջում մեկնաբանությունների ու հարցերի համար ժամանակ տրամադրելը:
Բոլորը ցանկանում են, որ իրենց լսեն, և եթե դուք լավ եք անում ձեր աշխատանքը, ապա ձեր ներկայացման ավարտին ձեր լսարանը կցանկանա խոսել: Զրույցից հետո նրանց ժամանակ և ուշադրություն հատկացրեք՝ ցույց տալու համար, որ ձեր թեման կարևոր է ձեզ համար և, ամենակարևորը, որ դուք հոգում եք ձեր լսարանի մասին:
Եվ վերջում, միշտ հիշեք, որ ազդեցիկ պրեզենտացիան պահանջում է նախօրոք պլանավորում, ուշադրություն մանրուքների վրա և դիզայնի առումով լավ ճաշակ, բայց նույնիսկ լավագույն ներկայացումը կարող է խաթարվել վատ կատարմամբ: